Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Աշոտյանին դատարանի դահլիճում դիմավորում են ավանդական ծափերով | ՈՒՂԻՂ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիտի մարտնչեք, զադնի չտանք. Առուշանյանը` գորիսեցիներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոգին կոտրել հնրավոր չէ, սկզբունքի և գաղափարի համար պետք է և կյանք տալ դատապարտվել. Առուշանյան | Ինչ- որ տեղ, ինչ -որ բան սխալ է. Միրզոյանը համաժողովի բացմանը մեջբերեց Սարոյանին | «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ եմ կալանքի, իմ որոշումն է հրաժարական չտալ. Առուշ Առուշանյան | ՈՒՂԻՂ. Արդյոք կկալանավորվի Առուշ Առուշանյանը. դատական նիստին զուգընթաց ակցիա Գորիսում | Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ինձ հարցնեն Ալենին ու Անին սպանենք ՀՀ հարցը կլուծվի, ես կասեմ` այո, բայց առաջինն Անիին | Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լա’վ եմ անում, մուտիլովկեք մի տարածի. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ի լրագրողին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միայն գաղթի ճանապարհին 65 մարդ է մահացել, տեսե՞լ եք՝ մի անգամ Ալիևին մի բան ասեն, մեղադրեն | Այսօրվա ընդդիմությունը մեզ համար Աստծո պարգևն է. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառուսական արշավ չի եղել, եթե ես հարձակվեմ ձեզ վրա, ինձ դիմադրելը հակաալենյան արշա՞վ կլինի

Լրահոս

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը. հինգշաբթի այն կքննարկվի կառավարությունում

ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրը հավանություն կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգին։

Այնուհետև կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝  ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, որով Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:
Կանոնակարգով, մասնավորապես, նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում և դրանց շրջանակներում համապատասխան ուղեցույցների/փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձևակերպում և հրատարակում: Նախատեսվում է նաև սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզագրական փաստաթղթերի, նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերի օգտագործումը, որն էլ հնարավորություն է ստեղծում երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը:
Ըստ ԱԳՆ-ի՝ Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջև սահմանային հարցերը կարգավորելու համար։
«Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով պետական սահմանի սահմանազատման աշխատանքների իրականացման իրավական հիմքերի ապահովման կարևորությունը, ինչպես նաև հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» 2024թ. օգոստոսի 30-ի կանոնակարգի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից: Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը»,- ասվում է հիմնավորման մեջ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30