Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս կա կետ, որը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ դա չի փոխվել, մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանը հենվելով Երևանում ՔՊ-ական իշխանությունների վրա ՀՀ-ն ցանկանում է դարձնել «failed state»։ Արցախի էջը Բաքուն ցանկանում է վերջնականապես փակել՝թույլ չտալ արցախցիների վերադարձ իրենց հայրենիք, բնակեցնում է Արցախն ադրբեջանցիներով և քանդում է հայկական ժառանգությունն Արցախում։
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվե է տեղի ունենալու, այսինքն Բաքվի բոլոր պահանջները ՔՊ-ն պատրաստ է բավարարել։ Գործող իշխանությունները ՀՀ հպարտ քաղաքացիներին կրկին վախեցնելու են նոր պատերազմի վտանգով, եթե չբավարարվեն Ալիևի պահանջները, իսկ եթե ադրբեջանական զորքերը հարձակվեն Սյունիքի վրա՝Փաշինյանը բոլոր սլաքներն ուղղել է ՌԴ-ի դեմ։
Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից՝հենվելով ՀՀ-ում Փաշինյանի, իսկ Ադրբեջանում՝Ալիևի վրա։ Ալիևի կլանի միլիարդավոր դոլարները գտնվում են Արևմուտքում՝Լոնդոնում և անգլո-սաքսոնական ուժերն ունեն հզոր լծակներն Ալիևի դեմ։ Իսկ ՀՀ-ում Արևմուտքը գործում է Փաշինյանի և ՔՊ-ական թիմի միջոցով՝նպատակը ՀՀ-ն կտրելն է ՌԴ-ից և Հարավային Կովկասում թուրքական ազդեցության մեծացումն է։
Հայաստանի փրկության միակ ճանապարհը՝ՀՀ-ում օր առաջ իշխանափոխությունն է և ազգային ուժերի իշխանության գալն է՝հայամետ օրակարգով։
Անդրանիկ Պետրոսյան