Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի համար՝Փաշինյանի խաղաղության մասին հավաստիացումները ֆեյք են։ Ադրբեջանը վերջերս բազմաթիվ զորավարժություններ է անցկացրել, շարունակում է զենքի գնումներն Իսրայելից, ինչպես նաև նորանոր պահանջներ է առաջ քաշում ՀՀ-ի դեմ՝Սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, «Զանգեզուրի միջանցք», բանտերում է պահում Արցախի ղեկավարությանն և այլն։ Եթե Բաքուն ցանկանար խաղաղություն, ապա Ադրբեջանը կկատարեր նոյեմբերի 9-ի բոլոր կետերը, սակայն Արցախն օկուպացված է, այնտեղ այլևս հայեր չկան, իսկ Ալիևն ողջ Հայաստանն է անվանում «Արևմտյան Ադրբեջան»։ Պատերազմի պատրաստվելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է սկսել՝այցելում է մարզեր, Ջերմուկ՝խորհուրդ է տալիս սրճարաններ և ռեստորաններ բացել Ջերմուկում, որն ապագա պատերազմում առաջինն է իր վրա ընդունելու ադրբեջանական զորքերի հարվածները։ Անվտանգության փոխարեն՝սրճարաններ և ասֆալտ՝սա է ՔՊ-ականների բանաձևը։ ՀՀ հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացվում է հեծանիվային արշավներով և ասֆալտի մասին տեսանյութերով։ Բանակը վերազինելու փոխարեն Փաշինյանն ու թիմը ՀՀ քաղաքացիներին կոչ են անում ՀԴՄ տպել։
Անդրանիկ Պետրոսյան