Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից | Բաքվում ապօրինի պահվող Արցախ ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են | Գործարկվելու է էլեկտրաշչակ | Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում | Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք. քաղաքագետի խնդրանքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանը թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից, հնչել են մեկուսացնելու պահանջներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխելու որոշումը անսպասելի էր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք վտանգավորր ենք հայրենիք վաճառողների, թշնամիների համար, այո, թող վախենան. Գերասիմ Վարդանյան | Սևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը | Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից | Ալեն Սիմոնյանի ելույթը Տաջիկստանում կայացած Միջազգային միջխորհրդարանական համաժողովում․ Տեսանյութ | Կրակոցներ՝ Արարատի մարզում. կրակողը բռնվել է հենց դեպքի վայրում | Հայաստանը դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ՀՀ ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ճանաչու՞մ եք Արցախը որպես հայկական պետություն. Գերասիմ Վարդանյանի գործով նիստը թեժ է ընթանում

Լրահոս

«Հայաստանն ունի ակտիվ խաչմերուկի վերածվելու մեծ ներուժ». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՀԿ հետ ՀՀ փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր առմամբ զբոսաշրջության և կայուն զարգացմանն առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանը նշել է. «ՀՀ կառավարությունն իրականացնում է հայկական արտադրության ու դրա արտահանման, զբոսաշրջության խթանման, ոլորտում ներդրումների ներգրավվման համար կարևոր, թիրախային բարեփոխումներ: 2024թ․ դրությամբ ավելի քան 40 ավիաընկերություններ ուղիղ թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստան, որն ունի ակտիվ խաչմերուկի վերածվելու մեծ ներուժ»:

Արարատ Միրզոյանը և Զուրաբ Պոլոլիկաշվիլիին անդրադարձել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ի զբոսաշրջության գործադիր խորհրդի շրջանակներում աշխատանքներին, որի անդամ Հայաստանն ընտրվել է 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար: Համատեղ նախաձեռնությունների շարքում զրուցակիցները գոհունակությամբ նշել են այս օրերին Երևանում անցկացվող ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային համաժողովը: Իր խոսքում Զուրաբ Պոլոլիկաշվիլիին նշել է. «Մենք սկսել ենք Վրաստանից, այնուհետև՝ Չիլի, Արգենտինա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, իսկ այժմ՝ Հայաստան. մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու զարգացման ապահովման կարևորությանը և այդ համատեքստում տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, դրանց ցանցի ավելացման առանցքային դերին»:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև