Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Իրականությունն այլ է․ հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը արձագանքել է դատախազության ներկայացուցչի պնդմանն, ըստ որի սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում  հարցուպատասխանի ընթացքում իր վկայակոչած տվյալները Կիրանցի բնակիչների կադաստրի վկայականների մասին, չեն համապատասխանում իրականությանը։

«Իրականությունն այլ է»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

«ՀՀ Արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին տեղեկություն էր տարածել առ այն, որ Կիրանցում համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա, և որ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։

Փաստացի, Արդարադատության նախարարությունը մեղադրել էր Կադաստրի պետական կոմիտեին կադաստրի վկայականներ կեղծելու մեջ։

ՀՀ Կադաստրի կոմիտեից արձագանքել էին, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում տրված կադաստրային վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ գրանցումը դատարանով անվավեր չի ճանաչվել։

ՀՀ գլխավոր դատախազի խոսնակն այսօր հանդես է եկել հերքմամբ՝ հայտնելով, որ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում իմ հնչեցրած պնդումը, թե դատախազությունը օրինական է ճանաչել կիրանցեցիների կադաստրի վկայականները, չի համապատասխանում իրականությանը։ Խոսնակը նշել է, որ դատախազությունը դեռևս դիրքորոշում չի արտահայտել, գնահատականներ չի տվել։

Մինչդեռ, իրականությունն այլ է, և այդ մասին փաստում է հենց ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը՝ «Փաստինֆո»-ին։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե նախաձեռնվե՞լ է արդյոք քրեական վարույթ՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից կիրանցիներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ։

ՀՀ գլխավոր դատախազությունը հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում նշված հանգամանքներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով, և որ ներկայումս քրեական վարույթ նախաձեռնված չէ։

Ստացվում է, որ որևէ հիմք չկա պնդելու, թե կիրանցեցիներին տրվել են կեղծ վկայականներ։ Իսկ թե ինչու և ում անմիջական հրահանգով է նման հայտարարություն տարածել Արդարադատություն նախարարությունը՝ կասկածի տակ առնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, դժվար չէ կռահել»,- սոցցանցի իր էջում գրել է Գառնիկ Դանիելյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031