Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը՝ ներդրումային ուղեցույցը թողարկելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ տուրիզմը բարեկեցության արտահայտություն է և բարեկեցության աղբյուր, որովհետև նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, ավելի ու ավելի շատ նախընտրում են գումարի առկայության դեպքում ծախսել ճամփորդության վրա։ «Կարծում եմ, որ դա ժամանակակից մարդու ճիշտ ընտրությունն է, որովհետև դա էլ է շատ կարևոր, և մենք նաև մեր պատկերացումների մասին էլ պետք է խոսենք, թե որոնք են ծախսային առաջնահերթությունները մարդու համար, որովհետև Կառավարության դեպքում դա քննարկում ենք, մարդու համար էլ պետք է քննարկենք։ Իմ կարծիքով՝ այդ առաջնահերթություններից մեկը, իհարկե, կրթությունն է, որը հիմնարար է, նաև տուրիզմը, այն տրամաբանությամբ, որ այն ունի շատ կարևոր, այդ թվում՝ մշակութային կոմպոնենտ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ ակտիվ կյանքն օգնում է ավելի քիչ ծախսել առողջության վրա։ Վարչապետի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք  պետք է խրախուսել, ինչու չէ կրթության միջոցով ներդնել կամ առաջարկել  մեր  սերունդների համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանում տուրիզմն այսօր արդեն ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր, գործարար հմտությունն արտահայտելու հնարավորություն է տալիս: «Մենք կարևորում ենք, որ ոլորտում ունենք պատշաճ զարգացման և աջակցության ծրագրեր, որոնք հիմնված են պատշաճ բովանդակության և ռազմավարությունների վրա։ Կարծում եմ, որ տուրիզմը կարևոր է նաև գլոբալ կայունության առումով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մեծ երկիր չէ, բայց երբ սկսում ես ճամփորդել, պարզվում է՝ Հայաստանում այնպիսի բացառիկ տեղեր կան. «տուրիզմը կարևոր է նաև սեփական երկիրը և երկրագունդը ճանաչելու առումով»:

«Իհարկե, տուրիզմը թերևս տնտեսության և մարդկային հարաբերությունների ամենամերձեցնող ոլորտն է, երկրները, մարդկանց, ժողովուրդներին, ավանդույթները և, ի վերջո, ընդհանուր արմատների հետ առնչվելու լայն հնարավորություն է: Համոզված ենք՝ ահա այս թողարկումը, որն իրականացրել են մեր գործընկերները Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համագործակցությամբ՝ նոր խթան կտա ոլորտի զարգացմանը:

Հաջորդիվ ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին վարչապետ Փաշինյանին է հանձնել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031