«Հայաստանի սպառազինության քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար», -հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Հասանովը ևս խնդրահարույց է համարել Հայաստանի Սահմանադրությունը։
Ադրբեջանը՝հայկական բանակի վերազինման փորձերն օգտագործելու է ՀՀ-ի դեմ նոր պատերազմ սկսելու համար կամ ՀՀ-ի դեմ կանխարգելիչ հարվածներ է հասցնելու։ Բաքուն և Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տալու ՀՀ-ի ռազմականացում և այսպես կոչված ռևանշիստական նկրտումներ, իսկ Արևմուտքի և Հնդկաստանի կողմից ՀՀ-ի զինումը Բաքուն կարող է ընկալել, որպես Ադրբեջանի անվտանգության սպառնալիք։
Բաքուն կարող է կարխարգելիչ հարվածներ հասցնել ֆրանսիական, հնդկական և այլ նոր գնված զինատեսակներին և հայտարարել, որ դրանք սպառնալիք էին Ադրբեջանի սահմաններին։ Այդ հարվածները նրանք կարող են իրականացնել ԱԹՍ-ների միջոցով՝կամիկաձե տիպի և այլ հարվածային ԱԹՍ-ներով՝թուրքական, իսրայելական և սեփական արտադրության։
Դա կզրոյացնի ՀՀ ռազմական ներուժն ու եթե Բաքուն կարողացավ մարսել իր այդ ռազմական ագրեսիան, ապա այդ հարվածներին հետևելու են արդեն ցամաքային գործողություններ՝Սյունիքով միջանցք բացելու համար։
Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ֆեյք է՝Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, իսկ ՔՊ-ականները սրճարան են բացում ԱԺ-ում և լայքում են Փաշինյանի հեծանվային արշավների տեսանյութերը։
ՀՀ ազգային անվտանգության հարց է՝իշխանափոխության իրականացումը, քանի որ ՔՊ-ականներն ուղղակի ի վիճակի չեն երկիրը փրկել նոր պատերազմից և հաղթող դուրս գալ նոր պատերազմում։
Անդրանիկ Պետրոսյան