Նախիջևանում գտնվող Առանձին համակցված բանակում ցուցադրական մարտավարական զորավարժություններ են անցկացվել հրետանային ստորաբաժանումների մարտական հարձգությամբ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Ադրբեջանը Նախիջևանը վերածում է ՀՀ-ի դեմ ռազմական պլացդարմի և Սյունիքի դեմ նոր ագրեսիայի գլխավոր ուղղության։ Նախիջևանով են անցնելու ապագա «Զանգեզուրի միջանցքի» կարևոր լոգիստիկ հզորությունները՝ապագա պատերազմում հենց Նախիջևանից Բաքուն կարող է հարվածել մայրաքաղաք Երևանին, Երևան-Սյունիք ճանապարհին, ինչպես նաև կտրել Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը։
Սյունիքն ուներ ռազմավարական խորություն ի հաշիվ Արցախի՝Արցախը Սյունիքի վահանն էր, իսկ Փաշինյանի քաղաքականության արդյունքում այսօր Արցախում հայ չի մնացել, իսկ Արցախն Ալիևը վերածում է ռազմական բռունցքի ընդդեմ Հայաստանի՝Սևանի լճից մինչև Արաքս։
ՀՀ իշխանությունները պետք է իրականացնեն Սյունիքի ամրապնդման, ռազմականացման գործողություններ՝պատրաստեն մոբռեզերվն ու բոլոր ֆինանսական ռեսուրսներն ուղղեն ոչ թե ՔՊ-ականների պարգևավճարներին, այլ Սյունիքն անառիկ ամրոց վերածելուն։
Եթե ՔՊ-ականները չեն ամրապնդում Սյունիքը, ապա նրանք կուլիսներում պայմանավորվել են Անկարայի և Բաքվի հետ, որ զիջելու են «Զանգեզուրի միջանցքը»՝սահմանային մարտերի, պատերազմի իմիտացիայի արդյունքում։
Հանուն իշխանության պահպանման ՔՊ-ն պատրաստ է բավարարել Էրդողան-Ալիև տանդեմի ցանկացած քմահաճույք։ Սյունիքի համար պայքարը մտնում է վճռական փուլ՝այնտեղ բախվելու են ՌԴ-ի, Արևմուտքի, Իրանի և թուրք-ադրբեջանական դաշինքի շահերը։
Անդրանիկ Պետրոսյան