Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից | Բաքվում ապօրինի պահվող Արցախ ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են | Գործարկվելու է էլեկտրաշչակ | Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում | Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք. քաղաքագետի խնդրանքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանը թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից, հնչել են մեկուսացնելու պահանջներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխելու որոշումը անսպասելի էր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք վտանգավորր ենք հայրենիք վաճառողների, թշնամիների համար, այո, թող վախենան. Գերասիմ Վարդանյան | Սևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը | Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից | Ալեն Սիմոնյանի ելույթը Տաջիկստանում կայացած Միջազգային միջխորհրդարանական համաժողովում․ Տեսանյութ | Կրակոցներ՝ Արարատի մարզում. կրակողը բռնվել է հենց դեպքի վայրում | Հայաստանը դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ՀՀ ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ճանաչու՞մ եք Արցախը որպես հայկական պետություն. Գերասիմ Վարդանյանի գործով նիստը թեժ է ընթանում

Լրահոս

Արցախցիների արտագաղթը ՀՀ-ից ձեռնտու է Փաշինյան-Ալիև դաշինքին

Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա` հնարավորինս ստվերում պահելով Արցախն ուրացած ու հանձնած գլխավոր պատասխանատուներին։ Այդ մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Փաշինյանն ու ՔՊ-ականները հակաարցախյան տրամադրություններ են հրահրում՝Արցախի հանձնումն արցախցիների վրա բարդելու, ինչպես նաև Բաքվի պահանջները կյանքի կոչելու համար։ ՔՊ-ականներն ՀՀ-ում բնակվող արցախցիներին ընկալում են, որպես ընդդիմության աջակիցներ և իշխանափոխության հիմնական դերակատարներ՝դրա համար Փաշինյանին ձեռնտու է, որպեսզի ՀՀ-ում հակաարցախյան հանրային տրամադրություններ ստեղծվեն, իսկ հնարավորության դեպքում արցախցիներն արտագաղթեն ՀՀ-ից։ Արցախցիների արտագաղթը ՀՀ-ից ձեռնտու է Փաշինյան-Ալիև դաշինքին։ Գործող իշխանությունների համար Արցախը ոչ թե հաղթանակների խորհրդանիշն է ու հայկական սրբավայր, այլ բեռ, որից նրանք ձերբազատվեցին՝պատերազմի քողի տակ Բաքվին հանձնելով ողջ Արցախը։ 2018թ․-ին ՔՊ-ական թիմն իշխանության էր բերվել Արցախը հանձնելու և Սյունիքով դեպի Նախիջևան ու Թուրքիա ճանապարհ տրամադրելու համար։ Արցախը հանձնված է, իսկ երկրորդ փուլում ՔՊ-ն պետք է Բաքվին տրամադրի «Զանգեզուրի միջանցք», ինչն էլ իրականացվելու է կամ բանակցություններով կամ նոր պատերազմի իմիտացիայով՝Սյունիքը հայաթափելով ու հայտարարելով, որ աշխարհը չօգնեց ՀՀ-ին և դրա համար պետք է Բաքվին միջանցք տրամադրել:

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև