Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում | Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք. քաղաքագետի խնդրանքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանը թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից, հնչել են մեկուսացնելու պահանջներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխելու որոշումը անսպասելի էր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք վտանգավորր ենք հայրենիք վաճառողների, թշնամիների համար, այո, թող վախենան. Գերասիմ Վարդանյան | Սևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը | Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից | Ալեն Սիմոնյանի ելույթը Տաջիկստանում կայացած Միջազգային միջխորհրդարանական համաժողովում․ Տեսանյութ | Կրակոցներ՝ Արարատի մարզում. կրակողը բռնվել է հենց դեպքի վայրում | Հայաստանը դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ՀՀ ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ճանաչու՞մ եք Արցախը որպես հայկական պետություն. Գերասիմ Վարդանյանի գործով նիստը թեժ է ընթանում | Վերանորոգվում են մայրաքաղաքի ցայտաղբյուրները | Շների համար առանձնացված զբոսայգիների թիվն ավելանում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Գերասիմ Վարդանյանը ողջունեց թիմակիցներին

Լրահոս

«Բաքվի բանտերում անօրինական պահվում են 23 հայեր, նրանց վերադարձը կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ». Սիրանուշ Սահակյան

«Ադրբեջանում պահվող հայերի դեպքում մենք կարող ենք վստահորեն օգտագործել հենց պատանդ ձեւակերպումը՝ նկատի ունենալով, որ նրանց վերադարձը կապված է որոշակի քաղաքական պահանջների բավարարման հետ։ Եվ նրանք ոչ թե պահվում են օրինական հիմքերով, այլ ստեղծված են շինծու հիմքեր, որոնք միջազգային հարթության մեջ կարող են արդարացնել չհայրենադարձումը։ Բայց իրական դրդապատճառը նրանց փոխանակումն է քաղաքական պահանջների հետ»,- Այս մասին Genesis Armenia ուղեղային կենտրոնի կազմակերպած «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովի ժամանակ ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Նա նշեց, որ այս պահին Բաքվի բանտերում կան 23 հայեր։ Սա պաշտոնական թիվն է, բայց պետք է ֆիքսել, որ բազմաթիվ հայեր գերեվարվել են, սակայն հետագայում ենթարկվել են բռնի անհետացման։ «Նրանց չհաստատումը դուրս է բերել այս անձանց իրավական պաշտպանության ոլորտից, եւ մենք չենք կարող հստակ հետեւություններ անել՝ նրանք ողջ են, պահվում են գաղտնի վայրերում, թե՞ սպանված են»,- ասաց նա։ Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ գերիների վերադարձի մեխանիզմներին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև