ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի «խաղային լիգան» կազմակերպում է ֆուտզալի առաջնություն | Ոմանք պնդում են՝ եթե Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար․ Ինձ թվում է՝ եթե Նիկոլն ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես». Աղազարյանը՝ Քյարամյանին | ՈւՂԻՂ. Լրագրողները սպասում են սկանդալի կիզակետում հայտնված Արգիշտի Քյարամյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոտից գլուխ արա ես, արա». քաշքշուկ, սկանդալ ՝ Արգիշտի Քյարամյանի ու Աղազարյանի մասնակցությամբ | Արմեն Գրիգորյանը Չեխիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերջին զարգացումները | Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան | Իրանը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատանքի չի գնում, բայց 15 տարի է` աշխատում է մատենադարանում. Համլետ Մանուկյան. Oragir.News | «Ալագյազ» զինավարժարանում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ | «Ինչու՞ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ». իրանցի փորձագետի դիտարկումները | «Չեք պատկերացնի ինչքան հուզված եմ». Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան | Արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան․ սպասվում են հորդառատ անձրևներ, գետերի ջրի ելքերի զգալի մեծացում | Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը | Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը

Լրահոս

Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարություն

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։

Խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Մինասյանի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը հակասում է արձանագրված տրամաբանությանը:

Նա ընդգծել է, որ ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումի հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո:

Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել է Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հայեցակարգային առաջարկության եղանակով փոփոխության իրականացման առաջարկը:

Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել նաև «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու» հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև