Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից | Բաքվում ապօրինի պահվող Արցախ ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են | Գործարկվելու է էլեկտրաշչակ | Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում | Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք. քաղաքագետի խնդրանքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանը թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից, հնչել են մեկուսացնելու պահանջներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխելու որոշումը անսպասելի էր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք վտանգավորր ենք հայրենիք վաճառողների, թշնամիների համար, այո, թող վախենան. Գերասիմ Վարդանյան | Սևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը | Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից | Ալեն Սիմոնյանի ելույթը Տաջիկստանում կայացած Միջազգային միջխորհրդարանական համաժողովում․ Տեսանյութ | Կրակոցներ՝ Արարատի մարզում. կրակողը բռնվել է հենց դեպքի վայրում | Հայաստանը դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ՀՀ ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ճանաչու՞մ եք Արցախը որպես հայկական պետություն. Գերասիմ Վարդանյանի գործով նիստը թեժ է ընթանում

Լրահոս

Հայաստանը ՝ որպես «փափուկ ուժի» մարտադաշտ․ Արման Աբովյան

NewDay.am-ը ներկայացնում է վերլուծաբան, Աժ նախկին պատգամավոր Արման Աբովյանի վերլուծությունը Հայաստանում ընթացող զարգացումների և դրանցում արևմուտքի, արևելքի հետքի մասին։

Ինչպես հայտնի է, Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ընթանում է առճակատում պայմանական Արևմուտքի և Արևելքի միջև ։
Այս երկու աշխարհաքաղաքական կազմավորումների միջև դիմակայության հիմնական գործոնը, այսպես կոչված, “փափուկ ուժի” ձևաչափն է։
Մինչև վերջերս Հայաստանում իրենց տեսակետն առաջ մղելու գործում միանշանակ գերիշխող դեր են ունեցել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ամերիկյան USAID-ը և եվրոպական երկրների կողմից ֆինանսավորվող հիմնադրամները:
Հիմնական շեշտը դրվել է դրամաշնորհային ծրագրերի իրականացման վրա , որոնց օգնությամբ Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվել հայաստանյան տեղեկատվական դաշտում արեւմտյան նարատիվների եւ արժեքների “ներարկման” միջոցով ։
Ընդ որում, արևմտյան դրամաշնորհային կազմակերպությունների կողմից տեղեկատվական աշխատանքներն ընթանում են վերջին քսան տարիներին ։ Առավել ակտիվ են նույն USAID-ն ու “Բաց հասարակություն” հիմնադրամն էր,որը մենք գիտենք որպես Սորոսի հիմնադրամ ( ի դեպ վերջին տարիների ընթացքում “Բաց հասարակություն” հիմնադրամը վերաձևավորվել է ):
Այդ կազմակերպությունների գործունեությունը փաստացի արևմտյան մենաշնորհ էր տեղեկատվական դաշտում, արևմտյան “փափուկ ուժի” կիրառման առումով ։
Սակայն վերջին շրջանում Հայաստանում բեկում է նկատվում հիմնականում ռուսական և եվրասիական հիմնադրամների և կազմակերպությունների կողմից տրամադրված այլընտրանքային հարթակների ձևավորման ուղղությամբ ։
Այս ֆոնի վրա առանձնանում են հիմնականում “Ռուսական տունը “(Ռոսսոտրուդնիչեստվո) և “Եվրասիա” ՈԱԿ-ը ( հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, “Եվրասիա” ՈԱԿ-ի խորհրդի անդամ Միկա Բադալյան):
Եվ եթե “Ռուսական տան” վերաբերյալ կարելի է ասել, որ այս կազմակերպությունը զբաղվում է Ռուսաստանի պետական ծրագրերով հումանիտար և մշակութային ոլորտում, և վերջին տարիներին “Ռուսական տան” աշխատանքի մակարդակը մի քանի անգամ աճել է, ապա “Եվրասիա” ՈԱԿ-ը, իր առանձնահատկությունների պատճառով ընդգրկում է տեղեկատվական աշխատանքի ավելի լայն սպեկտր:
Այսպես, “Եվրասիա” ՈԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը զբաղվում է լայնածավալ դրամաշնորհային ծրագրերի իրականացմամբ, որոնք ընդգրկում են սոցիալական, մեդիա և հումանիտար ուղղությունների գրեթե բոլոր ոլորտները:
Միայն վերջին երկու երեք ամիսների ընթացքում հարյուրավոր հայ ուսանողներ այցելել են Ռուսաստան “Ճանաչիր Ռուսաստանը” ծրագրի շրջանակներում, մշտական հիմունքներով լայնածավալ միջոցառումներ են կազմակերպվում Եվրասիայի երկրների բժիշկների, ուսուցիչների , լրագրողների միջև փորձի փոխանակման ոլորտում, ընդ որում , հիմնական շեշտը դրվում է ոչ թե եվրասիական քաղաքական տեսլականի քարոզչությանը , այլ Եվրասիական մայրցամաքի ժողովուրդների մենտալ և պատմական ընդհանրության վրա ՝ առանց մարդկանց ինչ-որ կողմնակի “արժեքներ” կամ այսպես կոչված “մոդայիկ աշխարհայացք”պարտադրելու ։
“Եվրասիա” ՈԱԿ-ի աշխատանքում Հիմնական շեշտը դրվում է ընդհանուր պատմական հիշողության պահպանման և ավանդական արժեքների ուղղված քայլերի վրա:
Հենց դա է պատճառը Եվրասիական գաղափարների հանդեպ հետաքրքրության աճի մասնավորապես երիտասարդների շրջանում, որոնք մասնակցել են տվյալ կազմակերպության ծրագրերին ։
Ընդամենը հինգ ամսվա ընթացքում “Եվրասիա” ՈԱԿ-ի աշխատանքի արդյունավետությունը հասել է այնպիսի մակարդակի, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել” Եվրասիա” ՈԱԿ-ի դեմ և շտապ կարգով կրկնապատկել է ԱՄՆ USAID-ի միջոցով “փափուկ ուժի” ծախսերը ՝ 120 միլիոն դոլարից հասցնելով 250 միլիոն դոլարի:
Հատկանշական է , որ որոշ տվյալներով եվրոպական հիմնադրամների և պետական կառույցների կողմից ևս նախատեսվում է ավելացնել դրամաշնորհային ծրագրերի ծախսերը Հայաստանի ուսանողների և երիտասարդների համար ։
Անշուշտ, արևմտյան հիմնադրամների ֆինանսավորման շտապ ավելացման գործում իր դերն է խաղացել հիմնադրամի չափազանց արդյունավետ աշխատանքը, քանի որ Հայաստանում “Եվրասիա” ՈԱԿ-ի ծրագրերի գրեթե բոլոր մասնակիցներն ընդգծում են Հայաստանում Հիմնադրամի ծրագրերի ավելացման պահանջվածությունը:
Այսինքն ՝ ունենք մի իրավիճակ, երբ արտաքին գիծը “մեղմորեն” վերահսկող ամերիկյան և եվրոպական հիմնադրամներն ու կազմակերպությունները բախվեցին ավելի արդյունավետ համակարգի ՝ Ի դեմս “Եվրասիայի”, ինչն ինքնաբերաբար հանգեցրեց երկրում արևմտյան դրամաշնորհային կազմակերպությունների մենաշնորհի անկմանը ՝ Ռուսաստանի և Եվրասիական մայրցամաքի երկրների նկատմամբ հայ երիտասարդության հետաքրքրության զուգահեռ աճով ։
Պետք է նաև արձանագրել , որ այս փուլում արևմտյան հիմնադրամները շփոթության մեջ են և փորձում են շտապ մշակել դիմակայության արդյունավետ մեթոդներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև