Ոմանք պնդում են՝ եթե Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար․ Ինձ թվում է՝ եթե Նիկոլն ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես». Աղազարյանը՝ Քյարամյանին | ՈւՂԻՂ. Լրագրողները սպասում են սկանդալի կիզակետում հայտնված Արգիշտի Քյարամյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոտից գլուխ արա ես, արա». քաշքշուկ, սկանդալ ՝ Արգիշտի Քյարամյանի ու Աղազարյանի մասնակցությամբ | Արմեն Գրիգորյանը Չեխիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերջին զարգացումները | Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան | Իրանը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատանքի չի գնում, բայց 15 տարի է` աշխատում է մատենադարանում. Համլետ Մանուկյան. Oragir.News | «Ալագյազ» զինավարժարանում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ | «Ինչու՞ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ». իրանցի փորձագետի դիտարկումները | «Չեք պատկերացնի ինչքան հուզված եմ». Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան | Արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան․ սպասվում են հորդառատ անձրևներ, գետերի ջրի ելքերի զգալի մեծացում | Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը | Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը | Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան

Լրահոս

Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց

Պարտության ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների անճարակությունն այլընտրություն չէին թողել. կա´մ պետք է լիներ Գեներալ՝ ամուր ձեռք (պարզվեց՝ այդպիսին չունենք), կամ՝ հոգևորական, մարդկային արժեքներ քարոզող, մարդուն մարդկայնությունը վերադարձնող անհատ։
Հայ առաքելական եկեղեցին՝ ի դեմս իր արքեպիսկոպոսական դասի, իր ամենատարբեր աստիճանակարգերում ծառայող հոգևորականների (Վեհափառի առաջնորդությամբ), պատմական առաքելություն են կատարում, որը թե´ հայոց պատմության, թե´ Հայաստանի պատմության առաջիկա հատորներում ոսկե տառերով է գրվելու։

Իշխանությունը մեղադրում է, թե՝ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Ընդդիմադիր քաղաքական դաշտն ասում է՝ թող խառնվի, սրանց քշի, հետո իշխանությունը մեզ տա, քանի որ եկեղեցինչի կարող երկրի կառավարում իրականացնել։ Բոլոր հարցումներով ամենամեծ վստահություն վայելող հանրային ինստիտուտը եկեղեցին է, և այսօր այն տեսնում է, որ իր հոտը՝ հասարակությունը, ժողովուրդը, մեծ հաշվով անտեր է մնացել։ Ու սա է հենց «ինչո՞ւ եկեղեցին» հարցի պատասխանը։
Եկեղեցին այսօր չի զբաղվում քաղաքականությամբ այն պարզ պատճառով, որ Հայաստանում քաղաքականություն չկա, և մյուս կողմից՝ եկեղեցին չի պատրաստվում ու չի կարող իշխանության ճյուղի վերածվել։ Եկեղեցին անում է շատ պարզ բան՝ բառիս բուն իմաստով «ատամներով» փորձում է կասեցնել հասարակության և պետության փլուզումը։
Եկեղեցին ստեղծում է հնարավորություն, որ քաղաքական-հանրային դաշտը դուրս գա շոկից, ձևավորվեն երկիրը դեպի ապագա տանող առաջնորդներ ու վերնախավեր։
Հայաստանն արդեն իսկ վերածվել է փախստականների՝ 2.5-3 միլիոնանոց մի մեծ ճամբարի՝ շատ անորոշ հեռանկարով։ Հիմա մի կարմիր սահմանի վրա ենք. ո՞ր ուղղությամբ ենք շարժելու պատմության անիվը. փլվում ենք մինչև վե՞րջ, կորցնելով պետությունը, թե՞ այնուհանդերձ հավաքական-տիտանական ջանքերով պահում ենք մեր պետությունը, ինքնությունը։ Եկեղեցին հիմա այս պատմական խնդիրն էփորձում լուծել։
Իսկ քաղաքական և հանրային նոր վերնախավերի խնդիրն է Հայաստանի հետպատերազմական զարգացման իրական ծրագիր և իրական բովանդակություն ձևակերպելը։ Քանի դա չի արվել, ՄԵԿ հոգինիրեն բարոյական իրավունք է վերապահելու անելու ինչ ուզում է։
Եվ վերջապես. որպեսզի մենք ճիշտ պատասխանենք «ինչո՞ւ եկեղեցին, ինչո՞ւ Սրբազանները» բարդ հարցին, պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո´ւ մենք չունեցանք ո´չ Բեն Գուրիոն, ոչ էլ՝ Իվանիշվիլի։ Մենք այս հարցին պետք է ազնվորեն պատասխանենք։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Facebook
Twitter

Կարդացեք նաև