Բաքվում ապօրինի պահվող Արցախ ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են | Գործարկվելու է էլեկտրաշչակ | Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում | Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք. քաղաքագետի խնդրանքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանը թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից, հնչել են մեկուսացնելու պահանջներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխելու որոշումը անսպասելի էր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք վտանգավորր ենք հայրենիք վաճառողների, թշնամիների համար, այո, թող վախենան. Գերասիմ Վարդանյան | Սևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը | Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից | Ալեն Սիմոնյանի ելույթը Տաջիկստանում կայացած Միջազգային միջխորհրդարանական համաժողովում․ Տեսանյութ | Կրակոցներ՝ Արարատի մարզում. կրակողը բռնվել է հենց դեպքի վայրում | Հայաստանը դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ՀՀ ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ճանաչու՞մ եք Արցախը որպես հայկական պետություն. Գերասիմ Վարդանյանի գործով նիստը թեժ է ընթանում | Վերանորոգվում են մայրաքաղաքի ցայտաղբյուրները

Լրահոս

ՌԴ-ում կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից Թաթուլ Ասիլյանը

Tert.am-ի տեղեկություններով, երկու օր առաջ ՌԴ-ում կալանավորվել է, հետախուզման մեջ գտնվող նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը։

Tert.am-ը ՆԳ նախարարությունից փորձեց ճշտել տեղեկատվությունը։ ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ ռուսական կողմն իրենց տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին։

Հիշեցնենք, որ Թաթուլ Ասիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից է։ Նա ՔՊ վարչության անդամ էր, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել էր կուսակցությունից։

Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

Համապատասխան հոդվածը ենթադրում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը և պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև