Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից | Բաքվում ապօրինի պահվող Արցախ ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են | Գործարկվելու է էլեկտրաշչակ | Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում | Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք. քաղաքագետի խնդրանքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանը թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից, հնչել են մեկուսացնելու պահանջներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխելու որոշումը անսպասելի էր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք վտանգավորր ենք հայրենիք վաճառողների, թշնամիների համար, այո, թող վախենան. Գերասիմ Վարդանյան | Սևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը | Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից | Ալեն Սիմոնյանի ելույթը Տաջիկստանում կայացած Միջազգային միջխորհրդարանական համաժողովում․ Տեսանյութ | Կրակոցներ՝ Արարատի մարզում. կրակողը բռնվել է հենց դեպքի վայրում | Հայաստանը դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ՀՀ ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ճանաչու՞մ եք Արցախը որպես հայկական պետություն. Գերասիմ Վարդանյանի գործով նիստը թեժ է ընթանում

Լրահոս

Զինծառայողի սպանության նախաքննությունը՝ նրա ծառայակցի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է 2024թ. փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս.Պ.-ի և  շարքային Ա.Զաքարյանի միջև։

Դրա ընթացքում Ս.Պ.-ն լիցքավորել է իրեն ամրակցված «ՁԳ» տեսակի գնդացիրը և նշան բռնելով Ա.Զաքարյանին և այդ կերպ թիրախավորելով նրան՝ մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում՝ աջ ուսահոդի դրսային մակերեսի և ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի նույնանման վերքերի ձևով մարմնական վնասվածք։ Ստացած հրազենային վիրավորումից, զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա.Զաքարյանը մահացել է։

Զինծառայող Ս.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը քննարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև