ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես». Աղազարյանը՝ Քյարամյանին | ՈւՂԻՂ. Լրագրողները սպասում են սկանդալի կիզակետում հայտնված Արգիշտի Քյարամյանին | «Ոտից գլուխ արա ես, արա». քաշքշուկ, սկանդալ ՝ Արգիշտի Քյարամյանի ու Աղազարյանի մասնակցությամբ | Արմեն Գրիգորյանը Չեխիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերջին զարգացումները | Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան | Իրանը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատանքի չի գնում, բայց 15 տարի է` աշխատում է մատենադարանում. Համլետ Մանուկյան. Oragir.News | «Ալագյազ» զինավարժարանում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ | «Ինչու՞ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ». իրանցի փորձագետի դիտարկումները | «Չեք պատկերացնի ինչքան հուզված եմ». Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան | Արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան․ սպասվում են հորդառատ անձրևներ, գետերի ջրի ելքերի զգալի մեծացում | Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը | Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը | Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան | Ֆուտբոլի Եվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը 10 հոգով պարտվեց Վրաստանի ընտրանուն

Լրահոս

ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը Սայաթ-Նովա և Չարենց փողոցների խամերուկից կարող է տեղափոխվել այլ վայր, տեղի բնակիչներն ու ՔՊ-ի գրասենյակին մերձ տարածքների տարբեր կազմակերպությունների աշխատակիցները բավականին ոգևորվել էին՝ «վերջապես գլուխներս կհանգստանա»:

Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է գրասենյակ, իսկ դա հատկապես վերջին շրջանում շատ հաճախ է լինում, գրասենյակի մերձակա հատվածը վերածվում է «արտակարգ ռեժիմի գոտու»: Նախ՝ երթևեկությունն է կաթվածահար լինում, ապա տարածքը շրջապատում են անվտանգության բազմաթիվ աշխատակիցները, որոնք «աչքները չորս արած» հետևում են ամբողջ անցուդարձին: Մոտակայքի «կարմիր» գծերում այդ ընթացքում կայանելու մասին խոսք չկա, մյուս կողմից՝ մարդիկ դժգոհում են, որ բավական է Նիկոլ Փաշինյանի՝ գրասենյակում գտնվելու ժամանակահատվածում երկու անգամ այդ հատվածով անցնես, միանգամից հայտնվում ես Փաշինյանի թիկնազորի ուշադրության կենտրոնում՝ ընդ որում, հաճախ զավեշտի հասնող հարցերով՝ «այս ի՞նչ ես գնում-գալիս», «ի՞նչ ես անում ստեղ», «ինչի՞ հենց այս մայթով» և այլն:

Մեր տեղեկություններով, ՔՊ գրասենյակի ազատվելու հետ կապված տեղի բնակիչների ու կազմակերպությունների աշխատակիցների ուրախությունը երկար չի տևել: Նրանք տեղեկություններ ունեն, որ ՔՊ-ի տեղափոխությունը առայժմ հետաձգվում է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև