Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի․ Armlur.am | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի «խաղային լիգան» կազմակերպում է ֆուտզալի առաջնություն | Ոմանք պնդում են՝ եթե Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար․ Ինձ թվում է՝ եթե Նիկոլն ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես». Աղազարյանը՝ Քյարամյանին | ՈւՂԻՂ. Լրագրողները սպասում են սկանդալի կիզակետում հայտնված Արգիշտի Քյարամյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոտից գլուխ արա ես, արա». քաշքշուկ, սկանդալ ՝ Արգիշտի Քյարամյանի ու Աղազարյանի մասնակցությամբ | Արմեն Գրիգորյանը Չեխիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերջին զարգացումները | Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան | Իրանը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատանքի չի գնում, բայց 15 տարի է` աշխատում է մատենադարանում. Համլետ Մանուկյան. Oragir.News | «Ալագյազ» զինավարժարանում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ | «Ինչու՞ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ». իրանցի փորձագետի դիտարկումները | «Չեք պատկերացնի ինչքան հուզված եմ». Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան | Արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան․ սպասվում են հորդառատ անձրևներ, գետերի ջրի ելքերի զգալի մեծացում | Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը

Լրահոս

Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են. «Հրապարակ»

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց վերջին խոսքը կլինի Փաշինյանինը, նա կորոշի՝ ինչ ընթացք տալ կուսակիցների դիմումին։

Երեկ կեսօրին, մեր տեղեկություններով, շուրջ մեկ տասնյակ ՔՊ-ական էր ստորագրել, ՔՊ-ում վստահ են, որ անհրաժեշտ թիվը կհավաքվի։ Մինասյանի նշանակմանը ՔՊ-ում դեմ էին հենց առաջին օրվանից, իշխանական որոշ պատգամավորներ անգամ հրապարակային դժգոհություն հայտնեցին այդ օրերին, իսկ անցած հինգշաբթի՝ կուսակցական հավաքի ժամանակ, Մինասյանի ոսկորները պարզապես փշրել են․ ով չի ալարել, ելույթ է ունեցել այն «խայտառակության» մասին, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբորը նշանակել են բարձր պաշտոնի, իսկ նա էլ իր հերթին այլ նախկինների է նշանակում բարձր պաշտոնների։ Հիշեցնենք․ խոսքը փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մասին է, որը Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև