Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետական բյուջե է վերականգնել ավելի քան 288 միլիոն դրամը

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը: ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ուսումնասիրության են ենթարկվել ՍՊ ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծված, ծխախոտի արտադրության մեջ կիրառվող ապրանքների տեսակները և քանակները, որոնք համադրվել են ընկերության կողմից արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակի հետ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ՍՊ ընկերության կողմից ներմուծված հումքի արդյունքում ստացվող արտադրանքի և հայտարարագրված արտադրանքի իրացման քանակների մեջ առկա են էական շեղումներ։ Կատարված նախնական հաշվարկի համաձայն` ՍՊ ընկերության կողմից թերհայտարարագրվել է ծխախոտի մասով իրացման շրջանառությունը, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։ Կարդացեք նաև Ավազակությամբ 38,250 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է 13:46 25.09.2024 Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 10-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է, ծնողներն էլ վթարի են ենթարկվել. «Փաստինֆո» 13:20 24.09.2024 Հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասից 109 միլիոն դրամը վերականգնվել է 17:35 23.09.2024 Իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է ծխախոտ արտադրող ընկերության կողմից առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտի իրացման և դրա արդյունքում իրացման շրջանառության թերհայտարարագրման հանգամանքը, ինչպես նաև՝ չհաշվարկված հարկային պարտավորության չափը, և ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն: Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 288.824.465 ՀՀ դրամ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031