Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Եթե ​​նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչու՞ է անհրաժեշտ մասնակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով վաղը՝ հոկտեմբերի 6-ին կայանալիք հանրահավաքին, և արդյո՞ք մեր մասնակցությունը կարող է ներդրում ունենալ մեր հասարակության և պետության ճակատագրի փոփոխության հարցում։

Սրանք, ըստ նրա, հարցեր են, որոնց մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի` անկախ կասկածներից, թերահավատությունից կամ հիասթափությունից:

«Եթե ​​նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, նույնիսկ եթե կարծում ենք, որ Սրբազան շարժումը կորցրել է իր արդիականությունը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին: Եթե ​​մեզ մտահոգում են գործող իշխանությունների հակապետական ​​և ապազգային ծրագրերը, վարքագիծն ու գործողությունները, ապա հանրահավաքին մասնակցությունն ինքնին արդեն հանդիսանում է մեր քաղաքացիական դիրքորոշումն ու մտահոգությունները արտահայտելու միջոց։ Միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ հանրահավաքների հաջողությունը զգալիորեն կախված է մասնակիցների քանակից ու գեներացված էներգետիկայից։ Հենց ցույցերի և հանրահավաքների զանգվածային մասշտաբն է դրանց տալիս քաղաքական նշանակություն և ուժ։

Նման միջոցառումների կազմակերպիչները սովորաբար մշակում են գործողությունների մի շարք սցենարներ, որոնք կախված են մարդկանց մասնակցության և գեներացված էներգետիկայի մակարդակից: Մեր մասնակցությունը կօգնի ձևավորել այս էներգետիկան և հնարավորություն կտա շարժման առաջնորդներին ընտրել ընդհանուր նպատակին հասնելու նախանշված սցենարներից ու ռազմավարություններից լավագույնը:

Այսպիսով, մեր բոլորի քաղաքացիական պարտքն է` մասնակցել հանրահավաքին, նպաստել ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և շարժման կազմակերպիչներին տրամադրել անհրաժեշտ ազդակ: Մեր հրապարակային գործողություններն ու աջակցությունը կարող են ստեղծել այն կրիտիկական զանգվածը, որն անհրաժեշտ է պետությունում իրավիճակը փոխելու համար։

Միասին, միասնության, համերաշխության և համախմբման վրա հիմնվելով է միայն հնարավոր ցուցադրել մեր պատրաստակամությունը` պաշտպանելու մեր պետության ու հայրենիքի շահերը»,- Facebook-ում գրել է Անանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031