Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կնոջ հետ այցելել է Ջաբրայիլ, որտեղ մասնակցել է բնակելի նոր համալիրի բացմանը։ Փաշինյան-Ալիև տանդեմը հայաթափեց Արցախն ու այսօր արցախցիները դարձել են փախստական, իսկ ադրբեջանցիներն ակտիվորեն բնակվում են Արցախի օկուպացված տարածքներում։ Ադրբեջանն ունի հստակ ծրագիր կապված Արցախի և Սյունիքի, իսկ ապագայում նաև ողջ Հայաստանի հետ։ Առաջին փուլում Արևմուտքի և թուրք-ադրբեջանական ուժերի աջակցությամբ 2018թ․-ին իշխանության բերվեց Արցախը բեռ համարող ՔՊ-ական թիմը։ Փաշինյանն ամեն ինչ արեց Արցախի թիկունքը կազմաքանդելու՝բանակի ներուժը նվազեցնելու համար, ինչից հետո միայնակ թողեց Արցախը, որը հայաթափվեց Բաքվի կողմից։ Երկրորդ փուլում Ադրբեջանը պատրաստվում է զավթել Սյունիքն ու Սևանի արևելյան ափը՝բնակեցնել ադրբեջանցիներով։ Հենվելով ՔՊ-ական իշխանության վրա Բաքուն երրորդ փուլում տնտեսապես, դեմոգրաֆիկ առումներով և հնարավորության դեպքում անգամ ռազմական ճանապարհով զավթելու է ողջ Հայաստանը, որն Ալիևն անվանում «Արևմտյան Ադրբեջան»։ Քանի դեռ ՀՀ-ում իշխանության է Փաշինյանն ու նրա խմբակը, ապա հայոց պետականության հիմքերը թուլանալու են, իսկ Հարավային Կովկասում ուժեղանան թուրք-ադրբեջանական դաշինքի դիրքերը։ Հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշներով շարժվող ՔՊ-ականները՝թուրքական և արևմտյան շահերի լոբբիստներն են։ 2026թ․-ին Փաշինանն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար՝հենվելով ՔՊ-ամերձ հակառուսական, արևմտամետ դիրքորոշում ունեցող մարդ-կուսակցությունների վրա, որոնք քննադատելու և հարվածելու են իրական պետականամետ, ազգային ընդդիմությանը։
Անդրանիկ Պետրոսյան