Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ քրեшկան հետшպնդnւմը դադարեցվել է. փաստաբան

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Շահինյանի փաստաբան Արսեն Բաբայանը:

«Հակակոռուպցիոն դատարանը դադարեցրեց իմ պաշտպանյալ, առանձնապես ծանր հանցանքում (փողերի լվացում) մեղադրվող Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Այս գործով դեռևս նախաքննության փուլում անցել էր պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, իսկ դրա հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ առարկություն չէր ներկայացվել։ Նույնիսկ այն պայմաններում, երբ քննիչը հատուկ ճշտման նպատակով հրավիրել ու հարցրել էր պարոն Շահինյանին, թե արդյո՞ք համաձայն է, որ քրեական հետապնդումը դադարեցվի՝ վերջինս որևէ դիրքորոշում չէր հայտնել, ինչն էլ նշանակում էր, որ առկա չէ առարկությունը, հետևաբար հենց այդ պահից սկսած քրեական հետապնդումը չէր կարող շարունակվել։

Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորման էությունից բխում է, որ վաղեմության ժամկետն անցնելուց հետո վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդումը շարունակելու իրավունք կստանա միայն այն դեպքում, երբ մեղադրյալից կստանա առարկություն։ Մինչդեռ իմ բազմաթիվ բանավոր պնդումներն այն մասին, որ քրեական հետապնդումն այլևս չի կարող շարունակվել՝ քննիչը չի ընդունել և ապօրինաբար շարունակվել է քրեական հետապնդումը։
Դատարանում, նախնական դատալսումների փուլում, միջնորդությամբ պնդեցի, որ նույն հիմքով շարունակվում է ապօրինի հետապնդումը, ուստի այն պետք է անհապաղ դադարեցվի։ Դատարանը միջնորդությունս ամբողջությամբ բավարարվեց»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031