Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Հայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․

«ՀՅԴ Հայ դատի գրասենյակները շարունակում են աշխարհին ներկայացնել իրականությունը։

Այսպես՝ COP29-ին ընդառաջ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, համաժողովին մասնակցող ութ հարյուրից ավելի միջազգային կազմակերպություններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկվում են Ադրբեջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին ու բնապահպանական ոլորտին։

Զուգահեռ տարված աշխատանքների արդյունքում` ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։

Տարբեր երկրներում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենյաները COP29-ի գագաթնաժողովին ընդառաջ ջանք չեն խնայում Ադրբեջանի վրա ճնշման ավելացման գործում՝ որպես առաջնային նպատակ ունենալով Բաքվի բանտերում պահվող գերիների հայրենիք վերադարձի հարցը։

Պատահական չէ, որ այս օրերին Ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձյալ թիրախավորելով Դաշնակցությանը և Հայ դատի գրասենյակների պատասխանատուներին։Պատահական չէ, որ այս օրերին նույն հռետորաբանությամբ և նույն թեզերով Հայաստանի գործող իշխանությունները և նրանց սպասարկող մամուլը պայքարում են ազգային շահերով առաջնորդվող բոլոր անհատների և կառույցների դեմ։

Անկախ այս փաստերից, ՀՅԴ-ն շարունակելու է արդարության  վերականգնման և հայկական շահերի պաշտպանության համար մղվող պայքարը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031