Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

«Կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելը ազգային անվտանգության խնդիր է»․ Փաշինյան

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին:

Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ ամենամյա կրթական պարգևների են արժանացել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» մրցանակաբաշխության 37 հաղթողներ՝ 31 ուսանող և 6 աշակերտ:

Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շնորհավորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը 20-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն կարևոր իրադարձություն է և՛ «Սինոփսիս Արմենիա» ընկերության, և՛ «Սինոփսիս» ընկերության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, որը ստեղծել է նոր աշխատանքային միջավայր, նոր աշխատանքային մշակույթ, նոր աշխատանքային հարաբերություններ: Վարչապետի խոսքով՝ ընկերությունն աշխատանքը համադրել է ստեղծագործության, ստեղծարարության հետ, անընդհատ խրախուսել է առողջ ապրելակերպը, բնապահպանական ընկալումը, սոցիալական պատասխանատվությունը և, որն ամենակարևորն է, անընդհատ քաջալերել է կրթությունը և փորձել աջակցել տաղանդավոր մարդկանց:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդ է, յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Այլ բան, թե որքանով է նրանց կամ նրանց միջավայրին հաջողվում բացահայտել այդ տաղանդը, առնչակցել յուրաքանչյուր երեխայի իր ունեցած բացառիկ տաղանդի հետ: Կրթությունն իմ գնահատմամբ և ընկալմամբ հենց այդ գործիքն է՝ մարդուն առնչակցել սեփական տաղանդի հետ, մարդուն հնարավորություն տալ ճանաչել սեփական հնարավորությունները, ընդլայնել այդ հնարավորոթյունները, օգտագործել այդ հնարավորությունները ստեղծարար նպատակներով»:

Վարչապետը կարևորել է «Սինոփսիս»-ի դերը նաև կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու իմաստով և ընդգծել, որ այսօր էլ Հայաստանում առկա է կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու շատ կարևոր խնդիր՝ բակերում, գյուղերում, թաղամասերում, ընդհուպ՝ բուհերում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՝ սա կարևոր և ազգային անվտանգության խնդիր է. «Անվտանգության ամենակարևոր բաղադրիչը սեփական երկրում մարդկանց, երեխաների, ուսանողների չափահաս քաղաքացիների պոտենցիալը, տաղանդը, հնարավորությունները բացահայտելը և այդ բացահայտված հնարավորությունը և տաղանդը, ինչպես ընդունված է ասել՝ ավելացված արժեքի վերաձևակերպելն է: Եվ հենց սա է այն խնդիրը, որը համապետական է, և այս առումով Կառավարությունը գործընկեր է համարում բոլոր այն ընկերություններին, բոլոր այն անհատներին, որոնք հենց այս տրամաբանությունն են դնում իրենց գործունեություն հիմքում, սրան կարևոր նշանակություն են տալիս»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցանկացած գործի ամենակարևոր արդյունքն այն ժառանգությունն է, որը պետք է ձևավորվի դրանից հետո. «Եվ շատ կարևոր է լինեն մարդիկ, ովքեր վերցնեն այդ էստաֆետը և անեն ավելին, քան արվել է իրենցից առաջ: Եվ այսօրվա մրցանակաբաշխությունը, թերևս, հենց դա է նշանակում»:

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թ-ին՝ նպատակ ունենալով ճանաչել լավագույններին և խանդավառել հաջորդներին՝ ընտրելու ՏՏ ոլորտը, որպես ամենաարագ աճող և աշխատուժի անընդհատ աճող պահանջարկ ունեցող ոլորտ։ Մինչ օրս այս պարգևին արժանացել է 642 ուսանող և աշակերտ: «ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ»-ը, որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ: «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է»։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031