Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Լրահոս

ԱԺ-ում երեկ տեղի ունեցածը ցույց է տալիս իշխանությունների ներսում նեղ թիմային «գզվռտnցները», անառողջ դրսևորումները. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ «ռազբոռկաները» ցույց են տալիս ոչ միայն գործող իշխանությունների բուն էությունն ու որակական սնանկությունը, այլ ներսում նեղ թիմային «գզվռտոցները», անառողջ դրսևորումները, հովանավորչության դրսևորումներն ու քաղաքական կոռուպցիայի լայն ներկայացվածությունը: Այդ լսումների նման ցածր մակարդակով անցկացման գլխավոր հովանավորն ու երաշխիքն էլ դրա նախագահողն էր, ում այս երկրում բացառապես ինքն ու իր նեղ անձնական շահերն են հետաքրքրում: ԱԺ-ում երեկ տեղի ունեցածում այլ` երկու հիմնական ինքնախոստովանական հայտարարություններ էլ եղան: Քննչականի նախագահն ակնարկում էր իշխանության ներսում գործող ընտրողական արդարադատության և միջնորդական ինստիտուտի մասին: Բնական է` գործող իշխանության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը գործածվող կոմպրոմատային քաղաքականությունն է, որի ողջ մանրամասներից ու սխեմաներից, բնականաբար, ի պաշտոնե տեղյակ է ՔԿ նախագահը և սպառնաց այն հանրայնացնել: Երկրորդ, Հովիկ Աղազարյանը խոստովանեց մի բան, որի մասին ընդդիմադիր ողջ դաշտն ու իրավապաշտպաններն են տարիներով խոսում` իշխանությունը կալանքն օգտագործում է որպես ճնշման միջոց: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու գործից մինչև իշխանության ընդդիմախոս բազմաթիվ քաղաքացիներ, իրենց մաշկի վրա զգացել են աղազարյանական խոստովանության ծանր հետևանքները»,-գրել է Աբրահամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031