Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն մեկնաբանել է կառավարամետ POSTV հեռուստաընկերության կողմից իր դեմ սկսված հայատյաց արշավը։ Այս մասին փոխանցում է Ազատությունը: Նրա խոսքով՝ այս արշավը շարունակվում է արդեն մի քանի տարի։ «Իվանիշվիլիի և նրա կամակատարների, ռուսական և КГБ-ի քարոզչությունը հատել է բոլոր սահմանները», — հայտարարել է Խազարաձեն։ Ավելի վաղ POSTV-ի լրագրողը Խազարաձեին հարցրել էր, թե «ինչո՞ւ է նա թաքցնում իր հայկական ծագումը»։ Բացի այդ, հեռուստաընկերությունը հրապարակել էր «Խազարաձեի հայկական շալախոն» վերտառությամբ տեսահոլովակը և հարցազրույց Երևանի մի բնակչի հետ, որը ներկայացվել է որպես քաղաքական գործչի ազգական։ «Վերջին զրպարտչական արշավն ազդել է ոչ միայն իմ, այլև մեր եղբայր ժողովրդի՝ հայերի վրա։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից «Վրացական երազանք»-ի բարոյազուրկ հարձակումների համար։ Եթե իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ այլ եղբայրական ժողովրդի ներկայացուցիչ, ես բացահայտ և համարձակ կհայտարարեի այդ մասին։ Նրանք, ովքեր անհանգստանում կամ ամաչում են իրենց ծագումից, այլատյացներ են», — հայտարարել է վրացի ընդդիմադիր գործիչը։ «Կեցցե՛ վրացիների, հայերի, հրեաների, ադրբեջանցիների, քրդերի, եզդիների և եղբայրական և հարակից այլ ժողովուրդների ընդհանուր կյանքը հզոր Վրաստանում: Կեցցե՛ հզոր Վրաստանն իր բազմազանությամբ, գեղեցկությամբ և անկեղծ հարաբերություններով: Բիձինան ու КГБ-ն պետք է վերանան հոկտեմբերի 26-ին»,- գրել է քաղաքական գործիչը սոցցանցում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Գրառման վերջում նա թվարկել է իր նախնիների անունները՝ Խունդաձե, Խազարաձե, Բաշալեիշվիլի և Ադեիշվիլի։ Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հոկտեմբերի 11-ին Ֆեյսուքում գրել է. — «Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, դրանք չպետք է խտրական լինեն»:
Լրահոս
Գայլերի հшրձակում՝ Նորատուսում
01.11.2024
17:52
Իսպանիայում սաստիկ հեղեղների զոհերի թիվը հասել է 202-ի
01.11.2024
16:56
Հիմնանորոգվում է Թթուջուր–Նավուր ավտոճանապարհի մի հատվածը
01.11.2024
16:34
Գառնիում ավտոմեքենա է այրվել
01.11.2024
15:50
Գնել Սանոսյանը մարզպետների հետ քննարկել է թափառող շների խնդիրը
01.11.2024
15:16
Ինչպես է անցել Աննա Հակոբյանի կազմակերպված ընթրիքը
01.11.2024
14:46
ՈՒՂԻՂ. Բողոքի երթ Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու պահանջով
01.11.2024
14:09
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրով
01.11.2024
13:17
2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել
01.11.2024
12:16
Տեսանյութեր
Մամուլ
Օրացույց
Ե | Ե | Չ | Հ | Ու | Շ | Կ |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |