Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը, ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի ԱԳՆ-ից: «Մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կհյուրընկալենք այս հարթակի երրորդ հանդիպումը, որը տարածաշրջանին տեր լինելու վառ օրինակ է և նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և համագործակցություն: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», — ասել է նա:

















































