Ստամբուլում կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Աբբաս
Արաղչիի հանդիպումը, հայտնում է Tasnim գործակալությունը: «Րոպեներ առաջ ԱԳ նախարարը հանդիպել և մտքեր է փոխանակել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում», — նշվում է հաղորդագրության մեջ։

















































