Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) երրորդ նիստի ժամանակ ասել է, որ «Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա»: Այս մասին գրում է Anadolu-ն: «Թուրքիան նպատակ ունի հարաբերություններն առաջ տանել ավելի շատ տարածաշրջանային զարգացման, կայունության և բարգավաճման միջոցով», — ասել է Ֆիդանը։

















































