Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Մեկ-երկու օրում Ամբերդում ամսական նորմայի կրկնակի քանակով, իսկ Երևանում՝ ողջ ամսվա տեղումների քանակով անձրև է տեղացել

Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում՝ 23-34մմ, Գեղարքունիքում ՝ 22-33մմ, Կոտայքում՝ 36-42մմ, Արագածոտնում՝ 28-42մմ, Արարատում և Արմավիրում՝ 18-36մմ, Վայոց ձորում՝ 13-20մմ, Սյունիքում՝ 5-12մմ։

Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում՝ 26-28մմ , որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։

Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։ Այսօր ցերեկվանից սկսած՝ ցիկլոնը կորցրել է իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես, հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի նույնիսկ ավել անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։ Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3մ³/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9մ³/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27մ³/վ-ից դարձել է 21.0մ³/վ, Աղստև-Իջևան դիտակետում 6.82մ³/վ-ից բարձրացել է մինչև 25.3մ³/վ։

Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով, սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։ Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով, հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031