Արտաքին հետախուզության ծառայությունը 2024 թվականի իր աշխատավարձային ֆոնդից 200 մլն դրամ տնտեսումը կվերադարձնի պետական բյուջեի պահուստային ֆոնդ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Տնտեսումները պայմանավորված են ծառայությունում առկա մի շարք թափուր հաստիքներով: Հետագայում աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հիմնվել է 2022 թ. դեկտեմբերին։ Նոր գերատեսչությունը գլխավորում է Քրիստիննե Գրիգորյանը, որը մինչ այդ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր: