Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը | Մանրամասներ՝ Արցախի բնակչության համար 2025 թվականից նախատեսվող աջակցության ծրագրի մասին | «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները մանկասայլակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ արգելված իրեր | Արարատում «Opel»-ը հայտնվել է ջրանցքում․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել | Գայլերի հшրձակում՝ Նորատուսում | Փաշինյանը կարծում է, որ հանրային վստահությունը ոստիկանության նկատմամբ պետք է բարձրանա | Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն Բաքվում պահվող հայ գերիները. Արծվիկ Մինասյան | «Մինչև մայր չես դառնում, չես հասկանում, թե իրականում կինն ինչի միջով է անցնում». Մարիա Չանդիրյան | Շիրակում երիտասարդ ընտանիքի մահացու վթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել վարորդի ծանոթին․ մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը | Իսպանիայում սաստիկ հեղեղների զոհերի թիվը հասել է 202-ի | Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) | Հիմնանորոգվում է Թթուջուր–Նավուր ավտոճանապարհի մի հատվածը | Արձանագրել ենք չվճարման դեպքեր, մեթոդներ կկիրառենք. Ավինյանը՝ միասնական տոմսային համակարգին անցնելու խնդիրների մասին | Կարևորվել է Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված առողջապահական, կրթական և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը

Լրահոս

6 ամիս մորս հետ կապ չի եղել. Ստեփանակերտում կյանքից հեռացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղшրկшվnրել

Հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի հարազատները պատրաստվում են դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Վերա Աղասյանի 32-ամյա  դուստրը՝ նշելով, որ Վերա Աղասյանը 4 զավակ ունի, սակայն իրենց չի հաջողվել համոզել նրան ու Հայաստան բերել։

«Մայրս գյուղում էր ապրում։ Պատերազմի ժամանակ ես՝ երեք անչափահաս երեխաներիս հետ տեղափոխվեցի Հայաստան, չգիտեի, որ մայրս այնտեղ է մնացել։ Հետո անընդհատ համոզում էի իրեն, որ գար Հայաստան, սակայն նա չէր ցանկանում։ Մայրս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։

Մի քանի անգամ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եմ դիմել, սակայն ասել են, որ չեն կարող բռնի ուժով բերել մայրիկիս, եթե նա չի ցանկանում։ Վերջին վեց ամիսների ընթացքում մայրիկիս հետ զրուցել չի ստացվել։ Ես անգամ չգիտեի, որ նա հիվանդ էր։ Մի քանի օր առաջ մահվան մասին իմացա։ Պատրաստվում եմ դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի մայրիկիս մարմինը Հայաստան բերեն ու կարողանանք այստեղ հուղարկավորել»,–պատմեց Վերա Աղասյանի դուստրը։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ կազմակերպությունը կապի մեջ է մահացածի հարազատների հետ և պատրաստ է նպաստել հետագա քայլերի իրականացմանը, որոնց կարիքը կունենա ընտանիքը և որոնք կհամաձայնեցվեն իշխանությունների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք Ստեփանակերտում մնացած հայուհի Վերա Աղասյանի մահվան մասին: 70-ամյա կնոջ մահվան պատճառ է ճանաչվել սիրտ-թոքային սուր անբավարարությունը, որը զարգացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև