Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

Իշխանությունը փորձում է օրենքով վերահսկել ընտրությունների արդյունքները, կարող են հայտարարել արտակարգ դրություն և չեղարկել դրանք. Արմեն Ռուստամյան

Ընտրական օրենսգրքով փոփոխություններ են բերում, որով, ըստ էության, հայ ժողովուրդը կարող է գնալ, քվեարկել համապետական ընտրություններում, մի պատկեր առաջացնել, բայց հետագայում արտակարգ դրության, ռազմական դրության հայտարարման միջոցով դա առոչինչ դառնա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարերեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ապա նա պարզաբանեց, որ այսինքն, ժողովուրդը գնում է քվեարկում է, ուզում է իր ուզած ձևով իշխանություն ձևավորել, բայց որևէ մեկի դուրը դա կարող է չգալ, կարող է արտակարգ դրություն հայտարարել ընտրությունների քվերակության օրը լինելուց հետո, և ապա կարիք կլինի նոր ընտրությունների:

Ըստ պատգամավորի, եթե արտակարգ դրությունը հայտարարվի մինչև քվեարկության օրը, կարելի է քննարկել և եթե ֆորսմաժոր է, կարելի է կասեցնել, բայց երբ քվեարկությունը տեղի է ունեցել, ու դա հաշվի չառնել, գնալ նոր ընտրության, դա անընդունելի է ժողովորդավարության առումով:

«Մտավախությունը շատ հստակ է: Փորձելու են վերահսկել, այդ մարդիկ կառչած են այս աթոռներից: Դժբախտաբար, իշխանությունների սինդրոմը դա է՝ ամեն իշխանության թվում է, թե ինքը հավերժ է, բայց ամեն իշխանություն հեռացվում է յուրովի, հիմա նրանք էլ իրենց ձևով են հեռացվելու, այնպես չէ, որ կրկնվելու է նախորդներինը: Ամեն մեկը յուրովի հեռացվել է և հեռացվելու է, հիմա իրենց համար երաշխիքներ ստեղծելու խնդիր գոյություն ունի՝ երկարաձգել, հավերժացնել իրենց իշխանությունը»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորը հավելեց, որ աշխարհում նման պրակտիկա չկա: «Նման բան պատկերացնո՞ւմ եք աշխարհում ընդունվի, նման բան չի եղել, չէր էլ կարող լինել, բայց կարող են արտակարգ դրություն հայտարարել, չեղարկել այն ընտրությունների արդյունքները, որն իրենց  դուր չի գալիս»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031