Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային | Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել, 7 ձերբակալված կա | Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ | Փաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ | ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին | Իրանի շուրջ ստեղծված ռшզմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց | Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ | Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ | Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ. Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին (տեսանյութ) | Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ | Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին | Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան | Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում | Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ | 2025 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,529 քրեական վարույթ

Լրահոս

Կապանում թեժ նախապատրաստական, նախընտրական աշխատանքներ են ընթանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կապանում թեժ նախապատրաստական, նախընտրական աշխատանքներ են ընթանում: Ըստ ամենայնի, հաջորդ ամիս ՔՊ-ն վերջապես տարածքային խորհուրդ կընտրի, որը Փաշինյանն անձամբ է լուծարել՝ դեռ այս տարվա հունիսին։ Կապան այցի ընթացքում, հիշեցնենք, նա հայտնաբերել էր, որ կուսակցական կառույցում, բառի բուն իմաստով, «բարդակ» է, ՔՊ-ականներն իրար միս են ուտում՝ փոխանակ շարքային քաղաքացիների հետ աշխատանքներ տանեն, եւ ցրել էր խորհուրդը, որ նորը ձեւավորվի։ Իսկ կառույցում ներկուսակցական թշնամանքի հիմքերը, պարզվում է, դրվել են դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ տեղի կուսակցական ազդեցիկ դեմքերն իրենց մտերիմներին են ընդգրկել ընտրացուցակներում՝ վարորդներին, օգնականներին, հորքուր-մորքուրի տղաներին, շարքային ՔՊ-ականները դուրս են մնացել, ու այդ սկզբունքով էլ ընտրվել է ՔՊ-ի կառույցը՝ նախագահը, անդամները։

Փաշինյանը հորդորել է մաքրել ցուցակները` հիմնահատակ, ասել է` եթե ընտրություններից հետո հայտնաբերի, որ որեւէ ՔՊ-ականի ազգուտակ կա ընդգրկված ցուցակում, ներում-բեկում չի լինելու։ Կապանի աղբյուրներից տեղեկացանք, որ «չիստկան» ավարտին է մոտենում, ամենայն հավանականությամբ՝ մինչեւ նոյեմբերի վերջ նոր խորհուրդ կընտրեն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031