Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Միակ նպատակն ու խնդիրը Հայաստանից «հակառուսական» պետություն սարքելն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ren.tv-ն «Ի՞նչ ծրագրեր ունի Արևմուտքը Հայաստանի հետ կապված» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ-ը սկսել է նոր ուժով փորձել Ռուսաստանին դուրս մղել հետխորհրդային տարածքից, նաև Հայաստանից։ Այդ մասին խոսել են РЕН ТВ-ի՝ Իգոր Պրոկոպենկոյի «Ռազմական գաղտնիք» հաղորդման ժամանակ: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը հայտարարել է Հայաստանին 20,6 մլն դոլարի չափով ֆինանսական օգնության ավելացման մասին՝ երկրի՝ Ռուսաստանի ռազմական հովանավորությունից հրաժարվելու և ամերիկյան պրոտեկտորատին անցնելու դիմաց։ «Անհնար է կանխատեսել այդ արևմտյան «շեղման» արդյունքը, բայց Հայաստանն այս 30 տարին ամբողջությամբ կենտրոնացած էր Ռուսաստանի վրա»,- նկատել է լրագրող Թենգիզ Ալոտիան։ «Այնտեղ որոշակի «անկլավ» են ստեղծում, դա անգլո-սաքսոնական հետախուզության ծրագրերի մի մասն է, երբ ստեղծում են «հակառուսական» պետություն:
Այդ ծրագիրը եղել է նախկինում ու հիմա էլ կա, այն է՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով ստեղծել սանիտարական պատնեշ՝ ԵՄ-ին Ռուսաստանից պաշտպանելու համար, և հիմա այն հասնում է Ռուսաստանի հարավային սահմաններին, այսինքն՝ մինչև Հարավ-արևել յան Ասիա», — ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատող Ռուսլան Պանկրատովը: «Արևմուտքը երազում է պոկել Հայաստանը Ռուսաստանից, բայց տեսեք, թե ինչպես ստացվեց: Իրականում Փաշինյանի՝ Մոսկվայում լինելը, նրա ելույթը, նրա մասնակցությունը համատեղ հանդիպումներին ցույց է տալիս, որ Հայաստանը դեռևս չի ցանկանում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ», — նշել է Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դոցենտ, տնտեսական գիտությունների թեկնածու Յուրի Յուդենկովը:
Իսկ ինչո՞ւ է Արևմուտքն այդքան ակտիվ փորձում Հայաստանին հակադրել Ռուսաստանի հետ: Այսպիսով, ըստ թուրքական Cumhuriyet հրատարակության, ԱՄՆ-ը ձգտում է բացել «հարավային ճակատ» և այդ նպատակով միավորել Հայաստանն ու Վրաստանը մեկ ռազմական բռունցքի մեջ, որպեսզի հետո հարվածի Ռուսաստանին։ «Արևմուտքը կանգ չի առնի «հակառուսական» պետություն ստեղծելու իր նախագծում: Միակ նպատակն ու խնդիրը Հայաստանից «հակառուսական» պետություն սարքելն է, այնտեղ զորքեր ուղարկելը, և դա կլինի լարվածության նոր աղբյուր ռազմական սրացման համար»,- պարզաբանել է ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատող Ռուսլան Պանկրատովը: Բայց, չնայած Ռուսաստանի դեմ տեղեկատվական ներարկումներին, Հայաստանի ավելի ու ավելի շատ բնակիչներ են ասում, որ երկրին անհրաժեշտ է կայուն խաղաղություն տարածաշրջանում, և պահանջում են բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Որպես ասվածի ապացույց կարելի է համարել MPG ընկերության վերջին վիճակագրությունը, ըստ որի, հայաստանցիների ավելի քան 58 %-ը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում հանրապետության շահերին:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031