Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը»,- Լեբեդևի խոսքերն է մեջբերում ԲելՏԱ գործակալությունը: