COP29-ի անցկացումն Ադրբեջանում և դրանից բխող կոնկրետ վտանգները Հայաստանի համար. Հենրիխ Դանիելյան | ԱՄՆ ժողովուրդը բարդ ընտրության առջև է․ Թագուհի Թովմասյան | ՔՊ-ն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ է առաջադրել | Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին | Հայաստանում բենզինի գները սեպտեմբերի համեմատ աճել են 0,1 տոկոսով | «Բոլոր աղջիկներն ինձ սիրահարված էին, բոլոր թատրոններից ինձ հրավիրում էին, այդ շրջանում աստղային հիվանդությամբ էի տшռшպում». Դավիթ Թադևոսյան | Վահագն Խաչատուրյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները | Ռուսաստանն ու Ամերիկան պատասխանատու են աշխարհի ճակատագրի համար․ Լավրով | Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա կապակցությամբ | Այսպես շարունակելու դեպքում, ապագայում ևս Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության և կայուն խաղաղության հարցը․ Արտակ Զաքարյան | Եվրահանձնաժողովի նախագահը չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք COP29-ին | Թուրքական բանակը Էրդողանի հրահանգով մտել է քաղաքներ և խոշտանգել քուրդ ժողովրդին | Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, այլև վարել է դրանք. Պուտին | ԱԽ քարտուղարն ու իրանական վերլուծական կենտրոնների փորձագետները քննարկել են Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը | Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար. Վլադիմիր Պուտին

Լրահոս

Ափսոսանք եմ հայտնում ԱԺ-ում տեղի ունեցածի համար, հանրությունից պատրաստ եմ ներողություն խնդրել. Քյարամյան

Նորմալ եմ վերաբերվում, եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, բայց որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը` անդրադառնալով դատախազության կողմից իր հայտարարությունների հիման վրա վարույթ հարուցելուն: Նա նշեց, որ իրեն հարցաքննության չեն կանչել:

«Ինչ ասել եմ, փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի  վարույթում առկա գործ ու առկա քրեական վարույթի պարագայում կոռեկտ չեմ համարում  այլ հարցերի անդրադառնալ: Ինչ տեղի է ունեցել խորհրդարանի դահլիճում, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար դրանց կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում: Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հատկապես, որ այն ինձ է վերաբերում: Եթե հանրությունը խնդիր է տեսնում, պատրաստ եմ ներողություն խնդրել»,- ասաց Քյարամյանը:

Լրագրողի հարցին, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանն ահազանգել է Քյարամյանի աշխատասենյակում  մարդկանց բռնության ենթարկելու, հոսանքահարելու դեպքերի մասին, ՔԿ նախագահը ասաց. «Այս հարցը բավական երկար ժամանակ քննարկվում է, ու միայն այդ անձը չէ: ՔԿ-ում նույն վարույթով ևս մի քանի անձինք հաղորդում են տվել դրա վերաբերյալ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է քրեական վարույթ, որը կարճվել է: Ես վարույթի նյութերին չեմ ծանոթացել, չի հետաքրքրել, նույնիսկ հարցաքննության չեմ մասնակցել, հրաժարվել եմ»:

Իր ստացած մեդալների վերաբերյալ լրագրողի  հարցին Քյարամյանը պատասխանեց. «Ես հաշվառում չեմ անում, թե որ թվականին ումից, ինչ մեդալ ստացա, այդ հարցին անդրադառնալը ճիշտ չէ: Ես երբեք չեմ կարևորել ինձ տրված մեդալները, մարդիկ նպատակահարմար են գտել, տվել են, լուրջ խոսակցություն չէ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930