Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Սերգեյ Բագրատյանի ավազի ապօրինի հանքը, վերջապես, փակվեց. Hetq.am

Իրավապահներից մեկ տարի պահանջվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը պատկանող ավազի հանքը փակելու համար։ Ավազի ապօրինի արդյունահանումը «Հետքը» բացահայտել էր 2023 թ․-ի նոյեմբերին։

2024 թ․-ի հոկտեմբերի 25-ի դրությամբ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող հանքում որևէ աշխատանք չէր կատարվում։ Հանքի տարածքում միայն պահակներն էին։ Բեռնատար մեքենաները տեղում չէին, իսկ ծանր տեխնիկաների շարժիչների ձայնը չէր լսվում։ Հանք տանող ճանապարհին նկատեցինք ավազի լվացման համար ներմուծված նոր տեխնիկան, որը չէին հասցրել օգտագործել։

Մասնագիտությամբ երկրաբան Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռանալուց և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր դառնալուց հետո երկրաբանի իր գիտելիքները փորձեց կիրառել ավազի արդյունահանման ոլորտում։ Նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, հիմնադրեց «Արարակ» ՍՊԸ-ն, որը Արարատի մարզի Ռանչպար գյուղում 64 հա հողամաս վարձակալեց։ Այդ հողամասում այգի հիմնելու պատրվակով վարձակալը սկսեց հողային աշխատանքներ կատարել։ Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ այդ ժամանակ տեսել են, որ տարածքում անպետք ավազի շերտ կա, փորձել են դա հեռացնել, որպեսզի կարողանան ծառեր տնկել։ Ու այդպես սկսել են հողամասի տարածքից օրական 100-ից ավելի բեռնատարներով ավազ արդյունահանել։ Մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը ընդերքն օգտագործելու հստակ կարգ է սահմանել։ Հանք շահագործել ցանկացողը նախ պետք է ունենա ընդերքն օգտագործելու իրավունք, իսկ հանք շահագործելուց առաջ պետք է ստանա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։

Սերգեյ Բագրատյանը, հավանաբար, տեղյակ լինելով, որ օրենքով սահմանված կարգով հանքի շահագործումը հնարավոր կդառնա միայն տարիներ անց, այլ ճանապարհ է ընտրել։ Պատգամավորի կնոջը պատկանող ՍՊԸ-ն, առանց օրինական փաստաթղթերի, սկսել է ավազի ապօրինի արդյունահանումը։

Իրավապահները նրան մոտ մեկ տարի չեն անհանգստացրել։ Ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ի հրապարակումից հետո պատգամավորի կինը բաժնեմասը փոխանցել է Սերգեյ Բագրատյանի հետ կապված մեկ այլ անձի՝ Վրեժ Եղոյանին։ Վերջինս Բագրատյանի բիզնես գործընկերն է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031