«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր։ Այս մասին հայտնում են շարժման տելեգրամյան ալիքում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր»,– ասված է հաղորդագրության մեջ։