ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը`պարուհի Մանո Գրիգորյանը, մեծ ակտիվություն են ծավալում ինստագրամում: Նշենք, որ օրեր առաջ էլ զույգը համատեղ տեսանյութ էր ներկայացրել, որտեղ նրանք միմյանց ջերմ գրկում ու համբուրում էին: Տեսանյութը մեծաթիվ հետևորդների մեկնաբանությունների է արժանացել: Նրանցից շատերը հավանել էին զույգի սիրառատ հրապարակումը:
Նշենք, որ ժամանակին Սարգիս և Մանո Գրիգորյանները բավականին սիրված էին հանրության կողմից և համարվում էին օրինակելի ընտանիքներից մեկը։ Սակայն Սարգսի քաղաքական հայտարարությունները փոխեցին ամեն ինչ՝ տեղիք տալով բազմաթիվ բացասական արձագանքների և մեկնաբանությունների։