Ավելի քանի 30.000 ձեռներեցներ ունենալու են ֆինանսական խնդիրներ հարկային բեռի կտրուկ ավելացման պատճառով: Հարկային բեռի ավելացումը ոչնչացնելու է հայկական բիզնեսը, սակայն դա ՔՊ-ին չի հետաքրքրում։ Նրանք մոտակա ապագայում ՀՀ արտաքին պարտքը հասցնելու են 14 միլիարդ դոլարի և ՀՀ մեծ տեմպերով տանում են դեպի սնանկություն։ Արտագաղթը չի դադարում, գնաճը՝ նույնպես, ՀՀ քաղաքացիների համար նոր հարկերն ու տուրքերը միայն խրախուսում են արտագաղթն ու ՀՀ քաղաքացիների աղքատացման գործընթացը։ ՀՀ-ում մոտ ապագայում կարող է սոցիալական պայթյուն տեղի ունենալ՝պատահական չէ, որ Փաշինյանն ավելացնում է ոստիկանությունը թիվն ու ոստիկանական գվարդիա է ստեղծում՝ ցանկացած գնով իշխանությունը պահելու համար։ ՀՀ-ում կյանքն այնքան է թանկացել ՔՊ-ի օրոք, որ այն կարելի է համեմատել եվրոպական երկրների թանկության հետ, սակայն ՀՀ քաղաքացիները ԵՄ-ի քաղաքացիների համեմատ չնչին աշխատավարձեր են ստանում։ Իրավիճակից կա մեկ ելք՝ նոր ընտրություններով ՀՀ-ում պետք է իշխանության գա պրոֆեսիոնալների թիմ, որը կփրկի հայկական տնտեսությունը, բանակն ու Սյունիքը։ ՔՊ-ական դիլետանտիզմը նոր ռեկորդներ է սահմանելու՝ նրանք չգիտեն, թե ինչպես կառավարեն երկիրն ու միայն ոլորտներ են ոչնչացնում։ ՔՊ-ն ունի միայն մեկ գերնպատակ՝հարստանալ ու կատարել Բաքվի բոլոր պահանջները։ Նրանք չունեն կառավարման փորձ՝նրանց համար պետական կառավարումը ֆեյքերով ընդդիմությանը հարվածելն է ու Փաշինյանին գովերգելը։ ՀՀ քաղաքացիները պետք է ոտքի կանգնեն, քանի դեռ կա ժամանակ հայոց պետականությունը փրկելու համար։

















































