Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Արշակ Սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին` իբրև հոգևոր խոստովանահայր

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի  քրեական վարույթի քննությունը: Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ թույլ տալ իր պաշտպանյալին տնային կալանքի պայմաններում հանդիպել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

«Հավատքի թեմայով ուզում եմ իմ հոգևոր պրակտիկաները շարունակել Արշակ սրբազանի հետ»,- բարձրաձայնեց Աշոտյանը։ Դատախազը, սակայն, հայտարարեց, որ սա կարող է շարունակական բնույթ կրել և ամեն անգամ միջնորդություն ներկայացնեն ինչ-որ մեկի հետ հանդիպելու համար։

«ՀՀ Սահմանադրությունը, որը ոչ ոք դեռ չի փոխել, ասում է, որ մտքի, խղճի և կրոնի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, կամ այլոց իրավունքների պահպանման նպատակով։ Ինձ հիմնավորեք, թե իմ հոգևոր հոր հետ հանդիպումն ինչպե՞ս կարող է խանգարել պետական անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլոց իրավունքների կատարմանը։ Զավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարց ենք քննարկում, բայց երևի նախադեպ չի եղել։ Աշխարհը շուռ չի գա, որ մերժեք, բայց, վստահաբար, քրիստոնեական ընկալմանը Հայաստանում ևս մեկ հանրային հարված կհասցվի»,-ասաց Աշոտյանը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը և Արշակ սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031