2 որդիների շիրմաքարերն Եռաբլուրում տեղադրելու համար ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար էր վերցրել ու չէր տեղադրել | Հերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս… Ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել | Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով | Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում | Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Փարիզում են՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը | Ողբի և որբի նահատակ հայրենիք | Նորածին երեխային դաժանաբար հասցրել է մահվան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմարը կործանում է Հայաստանը` ՀԱՊԿ-ին փոխելով Թուրքիայի հետ. հարցախույզ | Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը (տեսանյութ) | Բանակում՝ թմրամիջոցի դեպքեր. կան մեղարյալներ | 2025 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները | «Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ Շարմազանով | Փոփոխություն՝ հունվարի 1-ից | Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00-ն | Ահաբեկիչները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Դարաա քաղաքը

Լրահոս

ՔՊ-ն չի ուզում հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ՝ գալիք երեքշաբթի։ Ընդդիմությունը պահանջում է ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով.

«Ադրբեջանական ագրեսիայի և արցախահայության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան 1 տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի Հանրապետության բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, իրենց տունն ու հայրենիքը պաշտպանող անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին պահելն ու խոշտանգելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչ օրս, այլև առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ»։

Նման պայմաններում, ըստ ընդդիմադիրների, Բաքվում COP-29-ի անցկացմանը զուգընթաց` «ՀՀ ԱԺ-ն պարտավոր է վերաբերմունք արտահայտել այս անմարդկային և միջազգային իրավունքի համաձայն դատապարտելի երևույթին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով և ակնկալելով վերջինիս ազդեցության կիրառումը՝ պահանջելով Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել գերեվարված և պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին»։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ն չի ուզում նման հայտարարություն տարածել, և այս նախաձեռնությունը կյանքի չի կոչվի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև