Գեղամ Մանուկյանը крутит է անում. Ալեն Սիմոնյանը դիմում է դատարան | Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Մանուկյան | Ուզու՞մ ենք արդյոք պատմության մեջ մնալ մեր քաղաքակրթական կոդ-ով | Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել | Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան | Դեկտեմբերի 8-ի աստղագուշակ | Տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում իրավիճակի մասին | Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ | Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք | Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութեր) | Մտածեցի, որ գազօջախը կտրաքի, փորձեցի փախչել դուրս, ընկա, հարևանները գոռում էին. Արտյոմ Կարապետյանը` ավերիչ երկրաշարժի մասին | Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր | Սպասվում են տեղումներ ձյան տեսքով | Դամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը | Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)

Լրահոս

Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը մնում է չլուծված

Սահմանագծումից հետո Տավուշի մարզի Կիրանց համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիության հարցը շարունակում է չլուծված մնալ։

Դեռ հունիսին Sputnik Արմենիան գրել էր, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի մոտ գտնվող գյուղատնտեսական հողերին հասանելիության հետ կապված խնդիրներ կունենան։ Հիմնական ճանապարհն անցնում էր նախկին Խերիմլի գյուղով, որ հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել։

Այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ասացին, որ հարցին կարելի է անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո։
Ավելի ուշ մենք նոր հարցում ուղարկեցինք ՏԿԵՆ` հետաքրքրվելով, թե արդյոք խնդիրը լուծվել է։
«Այս պահին լուծում չկա»,-հայտնեցին նախարարությունից:

Տեղի բնակիչներն ու հողատարածքների սեփականատերերն իրենց հերթին մեզ հետ զրույցում ասացին, որ բերրի հողերը, որտեղ նախկինում ցորեն էին ցանում, հիմա անմշակ են մնում: Այնտեղ կարելի է հասնել մեկ այլ, համեմատաբար դժվարանցանելի ճանապարհով (ամենագնացներով)։

Գյուղացիները չեն շտապում այդ հողերը մշակել անվտանգության խնդիրների պատճառով։ Մի կողմից նրանք մտավախություն ունեն, որ նոր սահմանին հայտնված հատվածները կարող են ականապատվել։ Մյուս կողմից` սահմանազատումից հետո ադրբեջանցի սահմանապահները շատ մոտ են դիրքավորվել` նախկին հարևան Խերիմլի գյուղի տարածքում, անմիջապես այդ հողամասերի հարևանությամբ։

Հողատերերից ոմանք սահմանազատում/սահմանագծումից հետո այնտեղ առհասարակ չեն գնացել։
Ավելին, այդ տարածքներ այցելելը խնդրահարույց է նաև հայաստանցի սահմանապահների հետ համաձայնեցնելու անհրաժեշտության պատճառով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև