Գեղամ Մանուկյանը крутит է անում. Ալեն Սիմոնյանը դիմում է դատարան | Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Մանուկյան | Ուզու՞մ ենք արդյոք պատմության մեջ մնալ մեր քաղաքակրթական կոդ-ով | Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել | Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան | Դեկտեմբերի 8-ի աստղագուշակ | Տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում իրավիճակի մասին | Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ | Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք | Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութեր) | Մտածեցի, որ գազօջախը կտրաքի, փորձեցի փախչել դուրս, ընկա, հարևանները գոռում էին. Արտյոմ Կարապետյանը` ավերիչ երկրաշարժի մասին | Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր | Սպասվում են տեղումներ ձյան տեսքով | Դամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը | Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)

Լրահոս

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Բեռլինյան պատի քանդումը, աշխարհում առաջին ծալովի պարաշյուտը, «բյուրեղապակյա գիշերը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա՝ Գյուտարարների օր, Ուկրաինա՝ Ուկրաինական գրերի և լեզվի օր, Գերմանիա՝ Բախտորոշ օր, Ռուսաստան՝ Արագ արձագանքման հատուկ ուժերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1899 – ծնվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը:
1900 – ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Անահիտ Մասչյանը:
1901- վախճանվել է բանաստեղծ, բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:
1907 – ծնվել է գրականագետ Մկրտիչ Մկրյանը;
1920 – ծնվել է ֆիզիկայի ոլորտում Իրանի առաջին կին-պրոֆեսոր հայազգի Ալենուշ Տերյանը:
1932– ծնվել է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը՝ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը:
1926 — Երևանում կայացել է «Զարե» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
1948 – ծնվել է «Արարատ» թիմի անդամ, ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն:
1957 – վախճանվել է խորհրդահայ քաղաքական գործիչ Գրիգոր Հարությունյանը:
1961 – ծնվել է քանդակագործ Արշակ Նազարյանը:
1995- վախճանվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:
2005- Փարպի գյուղից ոչ հեռու գտնվող տարածքում Հայաստանի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. երրորդ հազարամյակի գերեզմանաթմբեր, որոնք պարունակել են արիացիների կմախքի մնացորդներ և զարդեր:
2009-տեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությունը:
2010- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսել է պիկետը «Երևան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն — Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը. 4 անձ բերման է ենթարկվել իրավապահների կողմից:
2020-կնքվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, իսկ ժամը 18:30-ին Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջևանի սահմանին մոտ, խփվել է ռուսական Ми-24 ուղղաթիռ:
ԱՇԽԱՐՀ
959 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինը:
1799 -տեղի է ունեցել Բրյումերի 18-ի հեղաշրջումը՝ Նապոլեոն Բոնապարտը զինվորականների օգնությամբ տապալել է դիրեկտորիատի ռեժիմը:
1818 – ծնվել է ռուս հանրահայտ գրող Իվան Տուրգենևը:
1870 — Կուլմանեի ճակատամարտում ֆրանսիացիները հաղթել են պրուսացիներին:
1892 – ծնվել է գերմանացի գրականագետ Էրիխ Աուերբախը:
1897 – ծնվել է բրիտանացի քիմիկոս Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշը:
1900 -ռուսական 100 հազարանոց զորաբանակը ավարտել է Մանչժուրիայի օկուպացիան:
1906 — Թեոդոր Ռուզվելտը դարձել է օտար երկիր այցելած Միացյալ Նահանգների առաջին նախագահը:
1907 -Տրանսվաալ գաղութը բրիտանական թագավոր Էդուարդ 7-րդին է նվիրել «Կուլլինան» ալմաստը, որը մինչ հիմա համարվում է հայտնաբերված ամենախոշոր ալմաստն աշխարհում:
1911-Գլեբ Կոտելնիկովը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած՝ աշխարհում առաջին ծալովի РК-1 պարաշյուտը:
1918– վախճանվել է ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները:
1934 – ծնվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս և գրող Կարլ Սագան:
1936 – ծնվել է լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը:
1937- ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Չինաստանի Շանհայ քաղաքը:
1938– նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվել են ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ է մտել «բյուրեղապակյա գիշեր» անվանմամբ:
1965-էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշորագույն վթարի հետևանքով ԱՄՆ-ի հյուսիս–արևել յան 7 նահանգները և կանադական Օնտարիոն գիշերը հայտնվել են խավարի մեջ:
1970 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը:
1974– ծնվել է իտալացի ճանաչված ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն:
1985 — Գարրի Կասպարովը, հաղթելով Անատոլի Կարպովին, 22 տարեկանում դարձել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն:
1989- սկսվել է «սառը պատերազմի» խորհրդանիշ հանդիսացող Բեռլինյան պատի քանդումը։
1993- բոսնիական Մոսթար քաղաքում ռմբակոծություններից ավերվել է 1566 թվականին կառուցված կամուրջը:
1994– առաջին անգամ սինթեզվել է Պարբերական աղյուսակի 110-րդ տարրը` դարմշթադթիումը:
2004– թողարկվել է Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև