Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան

Կապանում մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը՝ հայկական և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշել է, որ գլխավոր նպատակն է կարծիք ձևավորող իրանցի փորձագիտական, գիտական, առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին ներկայացնել ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման տեսլականի շուրջ:

«Մյուս նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները՝ կապված տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ, ինչպես նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ , որն ուղղակիորեն առնչվում է Իրանի հետ, և առանց նրա դիրքորոշումները նկատի ունենալու այս գործընթացները չեն կարող բարեհաջող տեղի ունենալ: Այս նպատակով մենք փորձում ենք հնարավորինս թափանցիկ ներկայացնել, թե որոնք են Հայաստանի հետաքրքրություններն ապաշրջափակման գործընթացում և դրանք որքան սերտ են Իրանի շահերի հետ: Հնարավորինս թափանցիկ ներկայացրել ենք նաև, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, Հայաստան-Արևմուտք  համագործակցության էությունը, տեղի ունեցող գործընթացները, ընդգծվել և շեշտվել է, որ  դրանք չեն կարող օգտագործվել երրորդ երկրների, մասնավորապես, Իրանի դեմ»,-ասել է  Ծառուկյանը՝ կարևորելով համաժողովը Կապանում անցկացնելը, որպեսզի իրանցի պատվիրակներն իրենց աչքով տեսնեն և պատկերացնեն , թե ինչ էական նշանակություն, ընթացք  ունի Սյունիքի զարգացումը և ինչպիսի կարևորություն ունի այն Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման հարցում:

«Պատահական չէ, որ Երևանից հենց օդանավով իրենց տեղափոխեցինք Կապան, որպեսզի իրենք էլ տեսնեն դրա կարևորությունը, այնուհետև տեսնեն «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ընթացքը, որը կապելու է Հայաստանն Իրանին»,-հավելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունահանմանն իրանցի փորձագետներին ծանոթացնելու կարևորությունը:

«Մեր իրանցի գործընկերները տեսան, թե ինչ բարձր մակարդակով է կազմակերպվում արդյունահանումը, անվտանգային ու տեխնոլոգիական ինչ բարձր չափանիշներ, կարգավորումներ են ներդրված այս ճյուղում»,-ավելացրե է Ծառուկյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031