Տեսեք`որքան շքեղ են նշել Սամվել Ալեքսանյանի թոռնուհու 40 օրականը. Բացառիկ հոլովակ | Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում մահացած նորածի հարազատերը բժիշկներին են մեղադրում | Ահազանգ․ նորածին է կյանքից զրկվել․ ինչ են պատմում հարազատները | «Ես ուզում եմ ապրել, փրկեք ինձ»․ օգնություն է կանչել 20-ամյա աղջիկը | Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը | Համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը․ Արարատ Միրզոյան | Դաստիարակին կասկածել են երեխայի մահվան մեջ․ ՌԴ | Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում. Բայրամով | Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նայեք ընդդիմադիրներից ում նկատմամբ են Նիկոլն ու Աժ նախագահի աթոռին վեր ընկածը հանդուրժող | Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել | Անոնս. Podcast Անի Գևորգյանի հետ այսօր՝ 20:30-ին | Նիկոլ Փաշինյանը շտկում է մտցրել իր հրապարակած թվում | Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար. Լևոն Արոնյան | Սիրիայում հակակառավարական ուժերը գրավել են Համա քաղաքը

Լրահոս

Cop 29-ին մասնակցելու որոշում դեռևս չունենք. ԱԳՆ

Cop 29-ին մասնակցելու  հետ կապված դեռևս որոշում չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Վստահաբար այն պահին, երբ որ լինի որոշում, մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք, թե արդյոք մասնակցում ենք, վերջնական որոշում կա մասնակցելու կամ չմասնակցելու և ի՞նչ մակարդակով կմասնակցենք։ Եվրոպական երկրների  հայտարարությունները  COP29-ին ընդառաջ գերիների հետ կապված խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է, և մենք նույնպես այդ աշխատանքներն ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները և այլ պահվող անձիք ի վերջո վերադառնան Հայաստան»,- ասաց նա:

Հարցին՝ այս պահին COP29-ի շրջանակներում գերիների վերադարձի, խաղաղության հետ կապված քննարկումներ կա՞ն Բաքվի հետ,  Կոստանյանն ասաց. «Ընդհանուր բանակցային դինամիկայից պետք է դատել։ Բնականաբար կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումները, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից ուղարկված նախագծի 11-րդ խմբագրումը ստացանք վերջերս և դիտարկում ենք։ Դեռևս մնում են, շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները դիտարկելու։

Լրագրողի դիտարկմանը, որ օրերս Ադրբեջանից գաղտնազերծել են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը, որոնց մեջ կան ԵՄ դիտորդների դուրսբերման, սահմանադրության փոփոխման, Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարվելու հետ  կապված հարցեր, փոխնախարարն ասաց. «Հինգշաբթի այդ հարցին պատասխանել եմ կառավարության նիստից հետո, կրկնելու կարիք չեմ տեսնում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև