Գեղամ Մանուկյանը крутит է անում. Ալեն Սիմոնյանը դիմում է դատարան | Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Մանուկյան | Ուզու՞մ ենք արդյոք պատմության մեջ մնալ մեր քաղաքակրթական կոդ-ով | Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել | Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան | Դեկտեմբերի 8-ի աստղագուշակ | Տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում իրավիճակի մասին | Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ | Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք | Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութեր) | Մտածեցի, որ գազօջախը կտրաքի, փորձեցի փախչել դուրս, ընկա, հարևանները գոռում էին. Արտյոմ Կարապետյանը` ավերիչ երկրաշարժի մասին | Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր | Սպասվում են տեղումներ ձյան տեսքով | Դամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը | Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)

Լրահոս

Թռիչք, հյուրանոց, սաֆարի տուր․ որքան են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները. Oragir.news

Վարչապետի կին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի տարելիցին իր հերթական հանգստից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Լուսանկարներից երևում է, որ Աննա Հակոբյանը մեկնել է հանգստի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ Նրանք իրենց հանգիստը վայելել են Աֆրիկայում՝ սաֆարի տուր անցկացնելով, գրում է Oragir.news-ը:

Կայքը թեմայի վերաբերյալ զրուցեց տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավարի հետ, հասկանալու՝ որքա՞ն գումար են ծախսել վարչապետի կինն ու դուստրը 44-օրյա պատերազմի տարելիցին Աֆրիկա հանգստի մեկնելու համար։

«Թռիչքը սովորաբար վերցնում են Տանզանիա, ավիատոմսը անձի հաշվարկով մոտավորապես լինում է 600-800 դոլարի սահմաններում։ Հյուրանոցը, եթե վերցնում են լավ հյուրանոց, մի շաբաթն արժենում է 3000-4000 դոլարի սահմաններում, իսկ սաֆարի տուրերը՝ եթե տանում են մեկ օրով, մեկ անձի հաշվարկով մոտավորապես 600-700 դոլարի սահմաններում են լինում։ Տանում են կենդանիների միջով պտտեցնում, ցույց են տալիս»,- ասել է նա։

Ըստ մասնագետի՝ եթե 2 հոգով մեկնեն Աֆրիկա հանգստի, ապա ընդհանուր կարժենա մոտ 6000 դոլար։

«Եթե երկու անձով մեկնեն, ապա 650 դոլար միջինը հաշվենք տոմսերը, 3000 դոլար հյուրանոցը և ևս 1200 դոլար հաշվենք այդ էքսկուրսիան, մոտավորապես 5500-6000 դոլարի մասին է խոսքը»,- եզրափակել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև