«ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմության մաս է»,– ասել է Իլհամ Ալիևը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահը նշել է, թե իբր Ադրբեջանը աջակցում է խաղաղության օրակարգին։
Ինչ վերաբերում է COP29-ին Հայաստանի մասնակցությանը, Ալիևը հայտարարել է, որ «հրավերն ուղարկվել է»։
«Մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշումն է», — ասել է նա։