Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ադրբեջանը Բաքվում պահվող հայերին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

ԱԺ հրատապ նիստում քննարկվում է խորհդարանական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունը, որով առաջարկվում է ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով:

Հիմնական զեկույցով հանդես եկավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ով նշեց, որ Ադրբեջանում ընթացող COP29-ին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին ընդառաջ, երբ միջազգային տարբեր դերակատարներն ազդանշաններ էին տալիս հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել ՀՀ-ի հետ:

«Սա ոչ միայն ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողականության ու ատելության քաղաքականությունն, այլ այն, որ այս երկրի համար՝ որպես հակամարտության կարգավորման հիմք, շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը»,- ասել է պատգամավորը:

Նա նշեց, որ վերջին տարիների Ադրբեջանի վարած քաղաքականությունը ցույց է տվել, որ իրենց առավելապաշտական ծրագրերին շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելուց բացի ՀՀ-ի դեմ կիրառվում է նաև ռազմագերիների շահարկման թեման:

«Ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին Բաքվի բանտերում են գտնվում 23 հայ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Խաղաղության պայմանագրի կնքումն իրենից ենթադրում է, որ երկրների միջև տեղի է ունեցել գերիների ու ռազմագերիների վերադարձ:

Ադրբեջանը հայ գերիներին ու ռազմագերիներին այս 4 տարվա ընթացքում օգտագործել է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար: Այս առումով կարևոր եմ համարում COP29-ի անցկացման օրերին այս ֆորմատով անցկացվող քննարկումը մեր խորհրդարանում»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031