«Աշխարհը ձերն է լինելու, միայն թողեք իշխանությունը զավթեմ։ Ամեն ինչ ձեր ասածով եմ անելու, միայն թողեք իշխանությունը զավթեմ։ Ահա սա էին ասում 2018–ին ձեզ, սա էր միակ հաղորդագրությունը ձեզ, հարգելի քաղաքացիներ»,– այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Հիմա ձեզ լրիվ ուրիշ բան են ասում՝ «Ո՞վ եք դու վափշե, ո՞վ է ձեզ ասել, որ աշխարհը ձերն է, դուք այս աշխարհում ընդհանրապես տեղ չունեք։ Ո՞վ եք, որ Արցախը ձեզ պատկանի, ո՞վ դարձաք, որ Սյունիքում անվտանգ երթևեկեք, ո՞վ դարձաք, որ հայրենիքից խոսեք ու պահանջատեր լինեք ցեղասպանության համար» ․․․ Վերջերս էլ ձեզնից շամպայն ու կոնյակը խլեց՝ ասելով, որ հայկական չի»,- նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ այս իրականության հեղինակ դրուժանի հետ համակեցություն հնարավոր չէ։
«Այս ընչաքաղց մուտանտից ազատվել է պետք»,– հավելեց նա։